Ներքին 3 ամիս առաջ - 13:18 25-05-2026

Քվեախցիկում քաղաքացին ամենազորն է, որովհետև հենց այդ պահին ամբողջ իշխանությունն իր ձեռքում է. Արման Թաթոյան

Մերի Հակոբյան

Լրագրող

«Մեր ժողովուրդը ոչ մի ձևով, ոչ մեկից չպետք է վախենա, որովհետև այս ընտրությունները մեր երկրի, մեր պետության ճակատագրի մասին են։ Քվեախցիկում քաղաքացին ամենազորն է, որովհետև հենց այդ պահին ամբողջ իշխանությունն իր ձեռքում է», - լրագրողների հետ զրույցում ասաց «Միասնության թևեր» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

Նրա խոսքով՝ քաղաքացիները պետք է ընտրեն ոչ թե վախի, այլ հույսի և հավատի հիման վրա։

«Այդ պահին, երբ քաղաքացին քվեատուփի մեջ գցում է ծրարը, իրականացնում է իր իշխանությունը։ Իսկ նրանք, ովքեր զբաղվում են ընտրակաշառքով կամ փորձում են վախեցնել մարդկանց, իրականում գողանում են քաղաքացիների ընտրությունը», - նշեց Թաթոյանը։

Անդրադառնալով տարբեր սոցիոլոգիական հարցումների արդյունքներին՝ մասնավորապես ամերիկյան հետազոտական ինստիտուտի հրապարակած տվյալներին, ըստ որոնց ընդդիմադիր ուժերը բարձր վարկանիշներ չեն ստացել, Թաթոյանը կտրուկ քննադատեց այդ ուսումնասիրությունները։

«Դա միանշանակ նիկոլական հարցում է։ Ինձ համար այդ հարցումները որևէ վստահություն չեն ներշնչում։ Սա հատուկ պրոիշխանական հարցում է և որևէ կերպ չի արտահայտում մեր հասարակության ցանկությունները», - ասաց նա։

Թաթոյանի խոսքով՝ տարակուսելի է նաև այն, որ, իր տեղեկություններով, նախորդ ամիսներին նախատեսված որոշ հարցումների արդյունքները չեն հրապարակվել։

«Եթե այդ հարցումները վստահելի են, ապա ինչո՞ւ նախկինում նախատեսված արդյունքները չեն հրապարակվել։ Սա արդեն հարցեր է առաջացնում», - նշեց նա։

Խոսելով «Միասնության թևեր» կուսակցության ընտրական հնարավորությունների մասին՝ Թաթոյանը վստահեցրեց, որ իրենց քաղաքական ուժը հաղթահարում է անցողիկ շեմը։

«Մեր շփումները քաղաքացիների հետ, տարբեր հետազոտություններն ու մեր ունեցած տվյալները ցույց են տալիս, որ այս պահին մենք հաղթահարում ենք շեմը։ Մեզ համար հիմա ամենակարևորը քաղաքացիների հնարավորինս մեծ վստահությունն ստանալն է», - ասաց նա։

Անդրադառնալով գործարար Սամվել Կարապետյանի հայտարարությանը, որտեղ հիշատակվել էր իրենց քաղաքական ուժը, Թաթոյանը նշեց, որ զարմացել է այդ արձագանքից։

«Ինձ համար զարմանալի էր այդ հայտարարությունը։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է ընդդիմադիր դաշտում նման հայտարարություն արվի հատկապես այն քաղաքական ուժի մասին, որը, մեր գնահատմամբ, արդեն հաղթահարում է անցողիկ շեմը։ Ես միշտ ասել եմ՝ որքան շատ իրական ընդդիմադիր ուժեր անցնեն խորհրդարան, այնքան լավ կլինի պետության համար»,– ընդգծեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։


Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից