Ներքին 4 տարի առաջ - 18:45 21-08-2022

Բազմաթիվ հարթակներում ներկայացվել են ադրբեջանական հանցավոր արարքները հենց Հայրապետի աջակցությամբ․ Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը շնորհավորել է կաթողիկոսին ծննդյան տարեդարձի առթիվ՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով․ «Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսի` Գարեգին Վեհափառի ծննդյան օրն է:

Գարեգին Վեհափառը միշտ է նեցուկ եղել, աջակցել պատերազմի ընթացքում ու դրանից հետո ադրբեջանական հանցավոր արարքները միջազգային թե´ հրապարակային, թե´ ոչ հրապարակային հեղինակավոր հարթակներում ներկայացնելու հարցում:

Պատերազմից հետո բացառիկ էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Վեհափառի օրհնությամբ Կրոնական ազատության և խաղաղության միջազգային բարձրաստիճան համաժողովը, որտեղ աշխարհի կրոնական առաջնորդներին ներկայացրեցինք ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունը Հայաստանում ու Արցախում:

Գարեգին Կաթողիկոսի հրավերով` Հռոմի Պապին անմիջականորեն ներկայացրել եմ Ադրբեջանում ապօրինի պահվող մեր գերիների խոշտանգումների զեկույցը, իսկ Վեհափառ Հայրապետի հատուկ ջանքերի շնորհիվ Հռոմի Պապի հետ տեղի ունեցավ զեկույցի քննարկում:

Գարեգին Վեհափառի նախաձեռնությամբ` ադրբեջանական հանցավոր արարքները պատերազմից հետո ներկայացրել եմ անգլիկան եկեղեցու հոգևոր առաջնորդ Քենթրբերիի արքեպիսկոպոսին և ունեցել հատուկ քննարկումներ:

Բազմաթիվ հեղինակավոր հարթակներում, որոնք հրապարակման ենթակա չեն, ներկայացվել են ադրբեջանական հանցավոր արարքները` հենց Վեհափառ Հայրապետի անմիջական աջակցությամբ:

Եղել են նաև իրավիճակներ, երբ ինքս ներկա լինելով` բացահայտել եմ Վեհափառի նոր որակներ ինձ համար: Օրինակ` անցյալ տարի Հռոմում Հռոմի Պապի, Կոստանդնուպոլսի Հունաց տիեզերական պատրիարքի, Քենթերբերիի արքեպիսկոպոսի, համաշխարհային այլ կրոնական առաջնորդների հանդիպումեներին (հանդիպումներից հիմնականին ներկա էր նաև Անգելա Մերկելն ու այլ քաղաքական առաջնորդներ) Գարեգին Վեհափառը փայլուն անգլերենով հաղորդակցվում ու ներկայացնում էր պատերազմի հարցերը, մեր ժողովրդի իրավունքների խախտումները` Արցախի մասին շեշտադրումներով:

Հիշում եմ`2021թ. միասին մասնակցում էինք մի միջազգային բարձրակարգ միջոցառման: Կազմակերպիչները Գարեգին Վեհափառին բարձր մակարդակով առաջարկել էին ելույթում չխոսել պատերազմի հարցերից, բայց Վեհափառն իր բարձր խոսքում ոչ միայն ներկայացրեց բոլոր հարցերն, այլ կազմակերպիչներին պատասխանել էր, որ եթե որևէ մեկը փորձ անի խոչընդոտել իր խոսքը, ապա մասնակցությունն ամբողջությամբ կչեղարկվի` իրենց համար բացասական հետևանքներով:

Քանի որ Գարեգին Վեհափառը որոշ ժամանակ հոգևոր ծառայության է եղել Բաքվի հայկական եկեղեցում, ինձ բացառիկ աջակցություն է ցուցաբերել, երբ բոլոր մանրամասներով զելույցում նկարագրում էինք ինչպես են ադրբեջանական իշխանությունները պղծել Հայ Եկեղեցին և ստել միջազգային հանրությանը: Ընդ որում, զեկույցի վրա աշխատել ենք անմիջապես անգլերենով:
Ցավոք, 2018 թվականին տեղի ունեցան բացարձակ անօրինական ոտնձգություններ Հայ Եկեղեցու և անգամ տեղի ունեցավ ֆիզիկական հարձակում անձամբ Գարեգին Վեհափառի նկատմամբ: Դրանից անմիջապես հետո ինքս հանդիպեցի Վեհափառին. անսահման զարմացած էի նրա մեծահոգության վրա ոտնձգողների նկատմամբ:

Գարեգին Վեհափառի հետ բազմաթիվ անգամներ ենք քննարկել երկրում մարդու իրավունքներին վերաբերող հարցեր: Դրանցից հիմնականներից է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու դերը երկրում համերաշխության ապահովման, պառակտման բացառման հարցերում:

Հայ եկեղեցին բացառիկ առաքելություն է ունեցել մեր ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում: Բացառիկ է Հայ եկեղեցու դերը նաև մեր ազգային համախմբման ու համերաշխության հարցերում ողջ աշխարհում:

Շնորհավորում եմ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան օրվա կապակցությամբ: Մաղթում եմ քաջառողջություն, անվերջ եռանդ ու բազում հաջողություններ»:

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից

Ձեզ գուցե հետաքրքրի