Ներքին 9 ամիս առաջ - 15:30 29-11-2025

Կալանավայրից վերադարձա, տեսա՝ տնակումս այլ մարդ է ապրում

Վանաձորի բնակիչ Սուրեն Մանուկյանը պնդում է, որ կալանքի ընթացքում իրեն պատկանող տնակն աճուրդի են դրել կամ վաճառել երրորդ անձանց, ինչի հետևանքով այժմ չի կարողանում մտնել և տնօրինել իր գույքը։ Նրա խոսքով՝ կնոջ՝ Անուշ Կաթվալյանի, վարձակալած տնակի դիմաց տարիներ շարունակ գումար են փոխանցել, հետո որոշել են գնել այն ու հավելյալ գումար են վճարել։ Սակայն պարզվել է, որ վաճառողը դրա նկատմամբ օրինական իրավունք չի ունեցել։

Oragir.News-ի հետ զրույցում Սուրեն Մանուկյանը պատմեց.

«Ես գտնվել եմ կալանավայրում, նախկին կինս՝ Անուշ Կաթվալյանը, վարձով է ապրել այդ տնակում։ Հետո ինձ ասել է եկ, գնենք էս դոմիկը։ Ամիսներով հավաքել եմ, 200 հազար, 100 հազար ուղարկել եմ, որ տանք գնենք։ Մոտ 1 միլիոն 300 հազար դրամ ենք վճարել այդ տնակի համար։ Վերադարձել եմ, ասում են՝ դա պետական է եղել։ Իմ անձնագրում գրանցված է դա որպես բնակության հասցե: 7 տարի այդտեղ ապրել եմ»։

Տնակի փաստաթղթային հարցը մնում է անհստակ։ Մանուկյանի փոխանցմամբ՝ տնակը իրենց վաճառել է Սուսաննա Սաֆարյանը, բայց նրա խոսքից ենթադրելի էր, որ տնակի սեփականության իրավունք հաստատող որևէ փաստաթուղթ չկա:

«Սուսաննա Սաֆարյանն է ծախել, բայց իրենը չի եղել, էդպես որ՝ պետականն են խաբել։ Հիմա ուրիշ բնակիչներ էլ կան էդտեղ։ Իմ տնակից իմ, տղայիս իրերը հանել, փչացրել կամ գողացել են»։

Մանուկյանը պատմում է, որ իր կալանքի ընթացքում տնակում ինչ-որ ծառայող տղամարդ է ապրել՝ վարձ տալով մի կնոջ, որի անունը Լիլիթ է.

«Հիմա մի ծառայող տղա է ապրում։ Բայց ում է վարձ տալիս՝ Լիլիթի։ Չեմ կարողացել կապ հաստատել։ Ես 100 անգամ ոստիկանություն դիմել եմ, խնդրել եմ՝ եկեք, ներկա եղեք, որ փակված տնակը բացեմ, տեսնենք՝ ինչ կա, ինչ չկա, որ հետո ինձ վրա ավել-պակաս բան չլինի։ Չեն թողել»։

Սուրեն Մանուկյանը պնդում է՝ եթե իրական սեփականատերը չի հայտնվում, ապա ըստ իրեն, տնակը պետք է վերադարձվի․

«Ես ասում եմ՝ եթե մահանամ էլ, այդ տնակը պիտի ինձ տան»։

Թեման բաց է մնում, իսկ իրավական անորոշության պայմաններում Մանուկյանը շարունակում է պահանջել, որ իրեն թույլ տան վերադառնալ և ստուգել իր նախկին բնակարանը՝ ոստիկանության ներկայությամբ։

Ամենից շատ դիտված

22:23 Ողբերգական դեպք՝ Երևանում. աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի. վիրավորը հիվանդանոցում մահացել է
19:00 Խնդիրը երգը չէր. 10 օր առաջ ամեն ինչ հաստատված էր, հետո տեղեկացրին, որ ելույթս հանել են. Սոֆի Մխեյան
20:07 Ավտովթար՝ Շիրակի մարզում․ «BMW»-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ կա 4 վիրավոր
19:29 Կանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ վերջինը  տեղափոխվել է հիվանդանոց
09:00 Լավ լուր` Սամվել Բաբայանի համար. նա ՔՊ-ում պատգամավորներ ունի
07:55 Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ»
22:00 Երևանի բոլոր մանկապարտեզների համար ձու մատակարարել է Նարեկ Նալբանդյանը
11:09 Նախընտրական շրջանում «Նիկո՛լ, դավաճան» բղաված Արտակ Ավետիսյանն արդարացվել է
07:42 Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»
16:00 Փաշինյանը մեդալի արժանի չէ՞. ինչի համար են մեդալ ստանում Սեպտեմբերի 21-ին