Ներքին Միտք 9 ամիս առաջ - 23:28 28-11-2025

Սա տրանսպորտային նախագիծ չէ, սա նոր հայկական ինքնության հիմքն է․ Արմեն Գևորգյան

ՀՀ նախկին փոխվարչապետ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանի հոդվածը․

«Սա տրանսպորտային նախագիծ չէ։ Այն նոր հայկական ինքնության հիմքն է։ Այսօր բոլորը քննարկում են Հնդկաստան-Եվրոպա և Չինաստան-Եվրոպա միջանցքները։

Սակայն մենք պետք է հաշվի առնենք նաև մեկ այլ բան. Ծոցի երկրներից եկող բեռների ծավալները աճում են ավելի արագ, քան աշխարհի որևէ այլ վայրում։ Ծոց-Սև ծով միջանցքը ներկայացնում է Հայաստանի ռազմավարական մասնակցության որակապես նոր մակարդակ համաշխարհային մատակարարման շղթաներում:

Վրաստանն արդեն դարձել է Ծոցի երկների ներդրումների հիմնական շահառու՝ ենթակառուցվածքների, անշարժ գույքի, զբոսաշրջության և լոգիստիկայի ոլորտներում:

Այս ներդրումները Ծոց-Սև ծով միջանցքի գաղափարը դարձնում են ոչ միայն տեսական, այլև գործնականում անխուսափելի: Հայաստանը կարող է դառնալ դրա կենտրոնական օղակը, եթե առաջարկի իր ենթակառուցվածքները, անվտանգությունը և կանխատեսելիությունը: Վրաստանում արաբական կապիտալը կարող է նաև աշխատել Հայաստանի օգտին:

Վաղը «Առաջարկ Հայաստանին» նախագծի առաջարկով կներկայացեմ Հայաստանի և Արաբական աշխարհի համագործակցության ամբողջական հայեցակարգը»։

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ