Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 19:00 28-11-2025

Պապոյանը ղափամա սիրում է, իսկ պոպոք՝ չէ՞. Զբոսաշրջության կոմիտեի «մանր տողերով» խաղերը

«ԱՍ կոնցեռն»-ի հիմնադիր Սուսաննա Չելիկյանը արդեն երկու տարի է, ինչ դիմում է դրամաշնորհային ծրագրերի՝ նպատակ ունենալով կազմակերպել ընկույզի փառատոնը Վայոց ձորում։

Սակայն, ըստ նրա, դիմումները չեն ընտրվում, իսկ ստացվող պատասխանները անհիմն են։ Չելիկյանի խոսքով՝ այս տարի որոշել են դիմել Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանին՝ նշելով, որ տրամադրված ձևաթղթում կան գաղտնի, մանր տողերով գրված կետեր, որտեղ նշված է, որ դրամաշնորհի դիմորդը չի կարող աշխատավարձի տեսքով վճարում ստանալ։ Հայտարարված դրամաշնորհների մանր գրվածքով ձևաթղթի 3-րդ էջում նշվում է, որ այդ բաժինը չի ներառվելու, չի փոխհատուցվելու։

«Երբ վերջին դրամաշնորհին ենք դիմել, աշխատավարձի գումարը գրել ենք, բայց հանրագումարի մեջ չենք ներառել,– ասում է նա։- Ես հարցս ուղղում եմ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանին։ Հարգելի՛ տիկին Գևորգյան, եթե «դա» չի ներառվում, իսկ մենք մեր ծրագրում չենք ներառել, ապա առաջին հարցը հետևյալն է․ ինչո՞ւ Ձեր ձևաթղթում այդ բաժինը առհասարակ ներգրավված է։ Կամ գրեք մանր տողերով, որ այդ բաժինը պետք է լրացվի 0-ով, կամ այդ բաժինը ամբողջությամբ հեռացրեք ձևաթղթից, որպեսզի մարդկանց չգցեք ծուղակի մեջ»։

Չելիկյանը հավելում է, որ իրենց կարծիքով որոշ կազմակերպություններ նախապես ընտրված են՝ լինելով կամ կուսակցական ընկերներ, կամ երիտասարդական շրջանակների հետ կապված անձինք։

«Ի ապացույց՝ դրամաշնորհ է շահել Շիրակի մարզի մի հասարակական կազմակերպություն, որը կազմակերպել է Ղափամայի փառատոնը։ Իրական Ղափամայի տոնը, սակայն, հայտնի է, անցկացվել է ձեր փառատոնից մեկ շաբաթ հետո»։ «Հարցս հետևյալն է․ երբ ձեր աշխատակիցները բացում են մեր հայտը, արդյո՞ք հաշվիչ են օգտագործում, թե՞ արդեն ունեք նախընտրած կազմակերպություն, որը պետք է հաղթի և հաղթում է։ Մեզ ուղարկված լղոզված պատասխանը մեզ չի բավարարել»,- նշում է նա։

Չելիկյանի խոսքով՝ նախարարությունը պատշաճ կերպով չի իրականացնում դրամաշնորհային ծրագրերը և պետք է պատասխանատու լինի գումարների տնօրինման համար. «Եթե երկրում ցանկանում եք զարգացնել գյուղատնտեսությունը, ապա պետք է խրախուսել նման նախաձեռնությունները, ոչ թե խտրական վերաբերմունք դրսևորել դիմողների նկատմամբ»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
19:18 Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած․ կա տեսակետ, որ թունավորել են
19:10 Չենք ընկրկելու, չենք լքելու պայքարի մեր խրամատը. Քոչարյանը շնորհակալություն է հայտնել քվեների համար
22:19 Եթե Փաշինյանն ամեն ինչ կեղծում է՝ ինչո՞ւ պիտի ընտրությունները չկեղծեր. քաղաքագետ
17:01 Pregomesh խանութի վրայից պիտի հանվի մեծ խաչը, այլապես՝ կտուգանվենք. Սիրուշո
13:00 Հնարավո՞ր է իշխանափոխություն անել հետընտրական ցույցերի արդյունքում
23:30 Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին