Արտաքին 7 ամիս առաջ - 21:29 28-11-2025

Թուրքիայում կսահմանափակվի մինչև 16 տարեկանների մուտքը սոցցանցեր

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թվային աշխարհում երեխաների անվտանգության բարձրացման համար տարվող աշխատանքներին։

Նա մասնավորապես խոսել է սոցիալական ցանցեր մուտք գործելու տարիքային սահմանափակումների և առցանց հարթակներում երեխաների պաշտպանության մասին։

Նախարարը նշել է, որ թվային աշխարհում երիտասարդների առավել անվտանգ տեղ ապահովելու համար ջանքեր են գործադրվում սոցիալական ցանցեր մուտք գործելու տարիքային սահմանափակում սահմանելու ուղղությամբ։ Ըստ նախարարի՝ սոցիալական ցանցերում կգործի մինչև16 տարեկանների սահմանափակումը։

Ուրալօղլուն նաև հավելել է, որ նպատակադրված են ստեղծել ավելի ուժեղ վերահսկողության մեխանիզմներ վնասակար բովանդակության դեմ ու նշել է, որ ծնողները պետք է վերահսկեն երեխաների սոցիլական ցանցեր մուտքը։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից