Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 17:20 27-11-2025

Աշակերտներին քաղաքական միջոցառման տանելն անթույլատրելի է. նույնն է, թե նրանց բռնի աշխատեցնեն

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 22-ին տեղի ունեցավ ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովը։ Միջոցառմանը ներկա էին Հանրապետության նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, ՍԴ նախագահը, օրենսդիր, գործադիր, դատական, իրավապահ, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, անկախ և ինքնավար մարմինների, հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ, զինծառայողներ, ոստիկաններ, փրկարարներ, կրթական, մշակութային, առողջապահական հաստատությունների աշխատակիցներ, ուսանողներ, աշակերտներ՝ ընդհանուր առմամբ ավելի քան 7 հազար մարդ։

Հատկապես մտահոգիչ է աշակերտների մասնակցությունն այս քաղաքական միջոցառմանը։ Աշակերտնե՞րն էլ են ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչ։ Նկատենք, որ անչափահասին քաղաքականության մեջ ներքաշելը թույլատրելի չէ։ Քաղաքականությամբ կարող են զբաղվել 18 տարեկան լրացած քաղաքացիները։ Սակայն այս արգելքը, հավանաբար, չի կաշկանդում ՔՊ-ին դահլիճն ամեն գնով լցնելու հարցում։

Այս մասին Oragir.News-ը զրուցեց կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի հետ, ով նշեց, որ սա բացահայտ բռնություն է երեխաների կամքի վրա։

«Այո, դա բացահայտ բռնություն է երեխաների կամքի վրա և երեխաների իրավունքների ակնհայտ խախտում է։ Այդպիսի միջոցառումները, որոնք քաղաքական ենթատեքստ ունեն, առավել ևս՝ եթե նախատեսված են, օրինակ, պետական ծառայողների համար, անթույլատրելի է, որպեսզի երեխաները գնան և մասնակցեն։ Դա նույն բանն է, ինչ շահագործեն երեխաներին, աշխատեցնեն․ լրիվ նույն հարթության մեջ է իրավիճակը։ Ուղղակի այդ երեխաների իրավունքները խախտվել են, բռնացել են նրանց կամքի վրա․ չի կարելի թույլ տալ նման բան։ Սա չի նշանակում, թե մենակ երեխաների, որովհետև ես ինքս տեղյակ եմ, որ մյուս, այսպես ասած, պետական ծառայողներին, համայնքային ծառայողներին ևս բռնի կերպով տարել են այդ միջոցառմանը մասնակցելու։ Ավտոբուսներ են տրամադրել, ներկա–բացակա են արել։ Սա ուղղակի անթույլատրելի է, և սա խոսում է Հայաստանում ոչ թե ժողովրդավարության, այլ բռնատիրական ռեժիմի հաստատման մասին»,– նշեց փորձագետը։

Այսպիսով, այս համաժողովի ակնհայտ նպատակը վարչապետի մեկ ժամանոց ելույթը լսելն էր։ Համաժողովն, ըստ էության, նախընտրական դահլիճային հանրահավաք էր, որին մասնակցում էին հարկադրաբար։ Այսինքն՝ ՔՊ-ն իր նախընտրական հավաքին մասնակցող մարդկանց ներգրավել է հարկադրաբար։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին