Ինչպես արդեն հայտնել ենք, ՔԿ ներկայացուցիչը քիչ առաջ առաջարկեց կիբերխարդախություններից տուժած քաղաքացիներից հինգ հոգու հետ հանդիպում-քննարկում։ Սակայն րոպեներ անց լրագրողների հետ զրույցում «Հանրային վերահսկողություն» հասարակական կազմակերպության նախագահ Մհեր Կարագյոզյանը ասաց, որ քաղաքացիները հրաժարվեցին հանդիպումից․ «Եթե սեղանին չի դրվելու քաղաքացիների գումարի վերադարձի հարցը, քաղաքացիների հետ ի՞նչ են խոսելու»։
Կարագյոզյանը նաև նշեց, որ այսօր իրենք ավարտում են ակցիան, սակայն եթե իրենց պահանջը բավարարող չլինի, տուն չեն գնալու։