Ներքին 4 տարի առաջ - 22:24 28-07-2022

Ինչու ՔՊ-ականները հրաժարվեցին ընդդիմությանը մանդատներից զրկելուց

Շաբաթներ առաջ ՔՊ-ական պատգամավորները միաբերան հայտարարում էին, որ շուտով ընդդիմության հախից գալու են և նրանց զրկելու են մանդատներից։ Այդ հարցով Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ ԱԺ խորհրդի նիստ էին հրավիրել, սակայն հետագայում հրաժարվեցին ընդդիմությանը մանդատազրկելու մտքից։ Իհարկե, ՔՊ-ականների այս որոշումը շատերին տարօրինակ թվաց, թե ինչու հանկարծ Իշխան Սաղաթելյանից ու մյուսներից րոպե առաջ ազատվել ցանկացող իշխանությունները որոշեցին տեղի տալ։ ,

Oragir.news-ին իշխանական շրջանակներից տեղեկացնում են, որ իշխանության նման որոշումը ո՛չ բարի կամքի դրսևորում էր, ո'չ էլ խղճահարության արդյունք։ Բանն այն, որ, ըստ մեր աղբյուրի, ՔՊ-ականների այս որոշումը բախվել է եվրոպական կառույցների կոշտ դիրքորոշմանը, վերջիններս Հայաստանի իշխանություններին հասկացրել են, որ «ամեն ինչին էլ ձև կա, չափ կա», և վերջիններս ուղղակի չեն կարող վերցնել ու խորհրդարանական երկրի խորհրդարանի ընդդիմությանը, որը ժողովրդի կողմից տրված մանդատ ունի, զրկել այդ մանդատներից։ Իշխանություններն էլ որոշել են չառճակատվել արևմտյան կառույցների հետ և «զադնի» են դրել։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ