Ներքին Հարցում Տեսանյութ 11 ամիս առաջ - 19:48 24-11-2025

Բարախլո մեքենաները չպիտի մտնեն մայրաքաղաք․ հարցում

Տիգրան Ավինյանը նոյեմբերի 18-ի Երևանի ավագանու նիստում կարծես թե սպառնաց վարորդներին։ Նիստի ժամանակ Տիգրան Ավինյանն ասաց. «Մեքենաների սահմանափակումներ ենք անելու. էս ամբիոնի մոտ շորեր են ճղվելու, մազեր պռճկվելու»։

Մամուլում էլ լուրեր են պտտվում, որ քաղաքապետարանը քննարկում է նոր նախագիծ և պատրաստվում է այն օրակարգ բերել։ Խցանումները քաղաքային իշխանություններին ստիպել են նախագիծ մշակել և արգելել հին արտադրության մեքենաների, հատկապես՝ հին «Օփելների» մուտքը մայրաքաղաք։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Բարոյակա՞ն է, որ Տիգրան Ավինյանը մտադիր է արգելել հին ավտոմեքենաների մուտքը Երևան»։

Հարցվածների մի մասը նշեց, որ եթե շատ հին են, նորմալ է, որոշներ էլ դժվարացան որևէ պատասխան տալ։

«Եթե մարդը հի մեքենա ունի, ինչ անի, նորը որտեղից գտնի։ Իհարկե դեմ ենք»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ավտոմեքենաները պետք է լավ վիճակում լինեն։ «Պարտադիր չի եսիմ ինչ ավտոմեքենա քշես, բայց ավտոմեքենան պիտի լավ նայես, որ ինքն էլ քեզ լավ նայի։ Բարախլո մեքենաները, այո չպիտի մտնի մայրաքաղաք»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ տարեթիվը կապ չունի, եթե մեքենան շահագործման թույլտվություն ունի։ «Եթե տեխնիկան շահագործման թույլտվություն ստանում ա, նոր ա, հին ա, դա կապ չունի։ Ինչ կապ ունի մեքենայի տարեթիվը, միգուցե ուրիշ խաղեր ա»,- ասաց նա։

«Ո՛չ Ավինյանն եմ հարգում, ո՛չ էլ նրա ճառերը»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ