Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 18:23 24-11-2025

Լիդյան Ամանորին պետք է տանը լինի. կին քաղբանտարկյալի կալանքի երկարաձգումը դժգոհություն է բարձրացրել

Գործով անցնող միակ կին մեղադրյալ Լիդյա Մանթաշյանի նկատմամբ կիրառված կալանքը դատարանը ևս 3 ամսով երկարաձգել է, մինչդեռ Բագրատ Սրբազանի կամ «18 արդարների» գործով մյուս կալանավորված անձանց նկատմամբ խափանման միջոցները վերջին շաբաթներին հիմնականում թեթևացվել են։ Այս մասին Oragir.News-ին հայտնեց սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

Նրա խոսքով՝ գործով ներգրավված մեղադրյալների մեծ մասի նկատմամբ կալանքը փոխվել է, ավելի մեղմ խափանման միջոցներ են կիրառվել՝ տնային կալանք կամ վարչական վերահսկողություն, հանվել են տեսակցությունների արգելքները։ Բացառություն է միայն Լիդյա Մանթաշյանը, ում նկատմամբ ոչ միայն չի հանվել տեսակցությունների արգելքը, այլև երկարաձգվել է կալանքը։

Մելոյանի գնահատմամբ՝ Մանթաշյանի նկատմամբ կիրառվող խափանման միջոցը չունի իրավաչափ հիմնավորում և կրում է պատժիչ բնույթ.

«Խափանման միջոցը իրավական պետությունում պետք է ծառայի կանխարգելիչ նպատակին։ Երբ գործով մյուս մեղադրյալները գտնվում են ազատության սահմանափակման ավելի թեթև ռեժիմներում, կնոջ նկատմամբ ամենածանր խափանման միջոցի պահպանումը ակնհայտորեն անհամաչափ է»,– ասաց նա։

Նիստի ժամանակ, ըստ Մելոյանի, մյուս մեղադրյալներն ու փաստաբանները ևս դատարանին կոչ են արել ցուցաբերել համաչափ և մարդասիրական մոտեցում, սակայն դատարանը մերժել է այդ դիմումները։

Նա նաև շնորհակալություն հայտնեց քաղաքացիներին, որոնք նախաձեռնել էին աջակցման նստացույցը։

Oragir.News-ի հետ զրույցում Մանթաշյանի պաշտպան Տաթևիկ Սողոյանը նշեց, որ նստացույցը նախաձեռնվել է Արցախյան պատերազմի վետերանների կողմից, որոնք, չճանաչելով Լիդյա Մանթաշյանին, արձագանքել են իրավիճակի ակնհայտ անհամաչափությանը։

Սողոյանը ընդգծեց, որ Մանթաշյանը ներկայումս համարվում է Հայաստանի միակ կին քաղբանտարկյալն, իսկ նրա գործը պետք է դիտարկել աճող քաղաքական հետապնդումների համատեքստում.

«Տարբեր հաշվարկներով՝ Հայաստանում 60-ից ավելի քաղբանտարկյալ կա, չհաշված տնային կալանքի և այլ սահմանափակումների տակ գտնվողներին։ Այս մարդիկ, ըստ էության, մեկուսացվում են քաղաքական գործընթացներից՝ մինչև գալիք ընտրություններ։ Մենք շարունակելու ենք իրավական բոլոր հնարավոր միջոցների կիրարկումը»,– ասաց Սողոյանը։

Պաշտպանը հանդիպել է նաև դատախազության ներկայացուցիչներին, որոնք առաջարկել են վիճարկել դատարանի որոշումը և ներկայացնել նոր միջնորդություններ։ Սողոյանի խոսքով՝ պաշտպանական կողմը նպատակ ունի անել «հնարավորն ու անհնարինը», որ Լիդյա Մանթաշյանը Ամանորը դիմավորի տանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից