Ներքին 1 տարի առաջ - 09:48 16-08-2025

Լիդյան և մյուս բոլոր քաղբանտարկյալները օր առաջ պետք է ազատ արձակվեն. իրավապաշտպան

«Աբովյան» ՔԿՀ-ում տեսակցեցի քաղբանտարկյալ Լիդյա Մանթաշյանին։

Տրամադրությունը լավ էր. ասել կուզեի՝ «մարտական», բայց ծանոթանալավ մեղադրական եզրակացությունում տեղ գտած փաստարկներին, կբավարարվեմ «լավ» արտահայտությամբ։

Լիդյան գիտի ու համոզված է, որ ոչ մի ապօրինի բան չի արել։ Անշուշտ, ես էլ, հետևելով գործընկերներիս օրինակին, հաջորդիվ կներկայացնեմ «իր տեսակով եզակի և անփոխարինելի նշանակություն ունեցող ապացուցողական զանգվածը [1]», որով այս կնոջը փորձում են ներկայացնել ո'չ ավել, ո'չ պակաս որպես «ահաբեկիչ»:

Օգոստոսի 19-ին, ժ 16:00-ին դատավոր Ֆարխոյանի նախագահությամբ կմեկնարկի «Սրբազան պայքարի» գործով 18 անձանց դատավարությունը։ Առաջին հերթին կքննարկվի մեղադրյալների խափանման միջոցի հարցը։

Լիդյան և մյուս բոլոր քաղբանտարկյալները օր առաջ պետք է ազատ արձակվեն»:

Տաթևիկ Սողոյան
Իրավապաշտպան

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
19:38 Հարցում ուղարկեք՝ պրոցես կանենք. «Հայփոստը» խուսափում է պատասխանել՝ Բաքու հնարավո՞ր է նամակ ուղարկել, թե՞ ոչ