Ներքին Հարցում Տեսանյութ 11 ամիս առաջ - 13:05 23-11-2025

ՔՊ ընտրական ցուցակը Նիկոլն ա որոշում ու «պաչկով» ուղարկում ԱԺ․ հարցում

ՔՊԿ-ն հոկտեմբերի 30-ին հայտնել էր 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում կուսակցության նախընտրական ցուցակը ձևավորելու գործընթացի մեկնարկի մասին։ Ըստ հայտարարության՝ կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար թեկնածուները կարող են ինքնառաջադրվել 2025 թվականի նոյեմբերի 1-ից նոյեմբերի 30-ը ներառյալ։

Նշենք, որ շատերն են արդեն ուղարկում դիմումներ ՔՊ նախընտրական ցուցակում ընդգրկելու համար։ Նկատենք, որ նրանք իրենց թեկնածությունը ՔՊ-ն առաջադրում է mail.ru էլեկտրոնային փոստի միջոցով։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Հավատո՞ւմ եք, որ ՔՊ նախընտրական ցուցակը ձևավորվում է նամակներով»։

Հարցվածների մի մասը նշեց, որ Նիկոլ Փաշինյանն է որոշում, որոշներն էլ ասացին, որ ՔՊ-ից ամեն ինչ սպասելի է։

«Խեղճ Հայաստանը Փաշինյանի ձեռի տակ ա, ինչ ապուշություն ասես անում ա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ՔՊ-ից ամեն ինչ հնարավոր է։ «Ամեն ինչ հնարավոր ա, զարմանալու ոչինչ չկա։ Նրանք, որ գույքահարկը բարձրացրին 400%-ով, նրանցից ամեն ինչ հավատալու ա »,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ դա ծիծաղելի է։ «Դա ծիծաղելի բան ա։ Ոնց որ անցած տարի ՔՊ-ն պաչկով իրա ցուցակը բերեց ԱԺ, նույն էլ հիմա կանի։ Այդ ցուցակը որոշում է պարոն Փաշայանը։ Նրան ներկայացնում են ցուցակը, քանի հոգի ա, ինքը դրական արդյունքը տալիս ա ու այդ պաչկան գնում ա ԱԺ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ