Ավելին 11 ամիս առաջ - 20:24 21-11-2025

«Միսս Տիեզերք 2025»-ի ժամանակ թրքուհուն թույլ չեն տվել ծածանել Թուրքիայի դրոշը

«Միսս Տիեզերք» գեղեցկության միջազգային մրցույթն այս տարի անցկացվել է Թայլանդում։ Գեղեցկության մրցույթին մասնակցել է նաև Թուրքիան ներկայացնող 26-ամյա Ջերեն Ասլանը։

Թրքուհին ազգային տարազների ցուցադրության ժամանակ կրել է օսմանյան կայսրության մոտիվներով զարդարված զգեստ, իսկ հետո ցուցադրության է ներկայացրել ոսկեգույն երեկոյան զգեստ։

Զգեստի ցուցադրության ժամանակ թուրք մոդելը բեմից իր աջակիցներին խնդրել է, որ Թուրքիայի դրոշը փոխանցեն իրեն, բայց անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել։ Այդ պահը ֆիքսած լուսանկարները և տեսանյութները լայնորեն տարածվել են թուրքական մամուլում։

Նշենք, որ թուրք մոդելը չի ընդգրկվել լավագույն 30-ի մեջ, ինչն էլ արժանացել է թուրք հասարակության քննադատությանը։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
08:21 Խոդորկովսկին կոչ է արել Եվրոպային նպաստել ռուսական էլիտայի պառակտմանը