Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 օր առաջ - 10:51 17-11-2025

Իշխող ուժը հաղթող է հռչակվում ոչ թե հանրային մեծամասնության, այլ՝ ընտրական մաթեմատիկայի հաշվին. Դավիթ Անանյան

Վաղարշապատում արձանագրված արդյունքները բացահայտում են Հայաստանի գործող ՏԻՄ ընտրակարգի կառուցվածքային հակասությունները: Իշխող կուսակցությունը հաղթող է հռչակվում ոչ թե հանրային մեծամասնության, այլ՝ ընտրական մաթեմատիկայի հաշվին։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ, «Միասնության թևեր» քաղաքական շարժման անդամ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններին։

Նա, մասնավորապես, նշել է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընդամենը 21.8% ընտրողների աջակցություն (15,298 քվե՝ 69,866 ընտրողից)։ Սակայն շեմը չհաղթահարած ուժերի ձայների դուրսմղումից հետո այն ձևավորում է ավագանու 59.3% մեծամասնություն՝ 27 մանդատից ունենալով 16 մանդատ։

Ի՞նչ է տեղի ունեցել իրականում։


Այս ընտրակարգը (համամասնական + Դ’Հոնտի մեթոդ + բարձր անցողիկ շեմեր) իրական ներկայացուցչությունը փոխարինում է արհեստական մեծամասնության ստեղծմամբ։ Արդյունքում՝ ընդդիմադիր ուժերը, որոնք միասին ստացել են ավելի շատ ձայներ, ստանում են ավելի քիչ ներկայացուցչություն։

Սակայն սա նախադեպ չէ։ Սա նախազգուշացում է։

Վաղարշապատի մոդելը կարող է ամբողջությամբ կրկնվել 2026 թվականին կայանալիք համապետական ընտրություններին։ Եթե ընդդիմադիր դաշտը մնա մասնատված, ինքնաբավ, անվստահ ու առանց համախմբման, ապա ընտրական համակարգը կրկին կվերարտադրի իշխանությանը՝ նույն մաթեմատիկական տրամաբանությամբ, անգամ հանրային մեծամասնության բացակայությամբ։

Ռիսկն ունի երկու երես

Փոքր կուսակցությունների ստացած հազարավոր ձայները «կայրվեն»՝ չհաղթահարելով շեմը:

Էլեկտորալ ռեսուրսը կմսխվի, և

իշխանությունը կպահպանվի՝ «պարտվածների մասնատմամբ»։

Քաղաքագիտորեն սա նշանակում է․

երբ ընդդիմադիր դաշտում գերակշռում է «խորհրդանշական մասնակցությունը» առանց ռազմավարության՝ համակարգը սկսում է աշխատել ոչ թե բազմակարծության,

այլ՝ մեկ ուժի գերակայության ինստիտուցիոնալ ամրապնդման օգտին։ Այստեղ է ձևավորվում ամենավտանգավորը՝ օրինականության և լեգիտիմության տարանջատումը։ Օրենքը գործում է, բայց այլևս չի արտացոլում հանրային կամքի ամբողջական պատկերը։

Վաղարշապատի ընտրությունները պետք է կարդալ որպես ազդանշան։

Եթե մինչև 2026 թվականը չձևավորվեն՝ լայն համախմբումներ, իրական քաղաքական դաշինքներ և ընդհանուր ռազմավարություն, ապա նույնիսկ մեծամասնության ձայները կարող են վերածվել փոքրամասնության ներկայացուցչության, իսկ հանրային սպասումները՝ հերթական փակուղու»։

Ամենից շատ դիտված

22:44 ՔՊ-ական Էմմա Պալյանը Ամասիայի առողջության կենտրոնում եղբոր համար փոխտնօրենի հաստիք է ստեղծել՝ 250 հազար աշխատավարձով
20:12 Ինձ ընտրեք, խոստանում եմ՝ 2 հատ վիլա կառնեմ, քաղաքի ամենալավ ավտոն էլ կքշեմ. քաղաքացի
23:06 Ամերիկացի դիվանագետին Ծիծեռնակաբերդում ոչ մի հայ պաշտոնյա չի ուղեկցել. Էդգար Ղազարյան
21:44 Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են թիվ 22 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Opel»-ը․ կա վիրավոր
21:13 Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 30-ամյա վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում և բախվել գազատար խողովակին
20:18 Ավտովթար-վրաերթ՝ Երևանում․ «Մալաթիա մոլ»-ի դիմաց բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի
20:59 Գործող վարչախումբը գաղափարապես սնանկ է, ռեսուրսով՝ հարուստ, բայց ռեպրեսիվ, հուսահատվել չկա՛, պետք է անել ավելին
20:40 Խոշոր հրդեհ՝ Արարատի մարզում․ կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից
20:30 Փաշինյանն Աստված չունի․ ինքը շատ փոքր ա, որ Մայր Աթոռին տիրանա․ հարցում
09:22 Փիառի համար են ներկրել․ Սամվել Ալեքսանյանին ստիպել են. Հրապարակ