Ներքին Հարցում Տեսանյութ 11 ամիս առաջ - 14:00 16-11-2025

Ամեն ինչ թանկ ա, 49․000 դրամով ոնց պատրաստվեմ ձմռանը․ հարցում

Ձմեռը մոտենում է իր ցուրտ օրերով, կտրուկ եղանակային փոփոխություններով և նոր պահանջներով՝ թե՛ առօրյա կենսակերպի, թե՛ առողջության համար։ Այդ շրջանում ճիշտ կազմակերպված նախապատրաստումը կարող է էականորեն հեշտացնել կյանքը՝ կանխելով անհարմարություններն ու հնարավոր խնդիրները։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Պատրաստվո՞ւմ եք ձմռանը»։

Հարցվածների մի մասը նշեց, որ դեռ չեն պատրաստվել ձմռանը, որոշներն էլ դրական պատասխան տվեցին։

«Մանրից»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ գումար չկա ձմռանը պատրաստվելու համար։ «Ինչով պատրաստվենք, 49․000 դրամ թոշակ եմ ստանում, ինչով պատրաստվեմ ձմռանը, ամեն ինչ թանկ ու կրակ»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ ամեն ինչ թանկ է։ «Դեռևս ոչ, ամեն ինչ թանկ ա, մարդիկ չգիտեն՝ ինչ անեն »,- ասաց նա։

«Չէ, հլը դեռ շուտ ա»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ