Ներքին 8 ամիս առաջ - 18:41 13-11-2025

AntiFake-ի խմբագրությունը հրավիրում է դեսպանների, իրավապաշտպան կառույցների ուշադրությունը․ հայտարարություն

AntiFake.am-ի խմբագրության հայտարարությունը.

«Այսօր՝ նոյեմբերի 13-ի վաղ առավոտյան, դիմակավորված անձինք ներխուժել են «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի բնակարաններ, որից հետո դիմադրություն չցուցաբերող Սամսոնյանին և Սաղաթելյանին ձեռնաշղթայած՝ ձերբակալել են։ Խուզարկություն է իրականացվել նաև AntiFake.am-ի գրասենյակում։

Խուզարկության արդյունքում առգրավվել են AntiFake.am-ի լրատվականի եթերային գործունեությունն ապահովող ամբողջ տեխնիկան՝ տեսախցիկներ, միկրոֆոններ, համակարգիչներ, եռոտանիներ, հիշողության կրիչներ, որոնք, մեր պնդմամբ, որևէ նշանակություն չեն կարող ունենալ շինծու քրեական գործի հանգամանքները բացահայտելու համար: Լրատվականի խուզարկության ավարտից հետո ձերբակալվել է նաև AntiFake.am-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը:

Փոդքասթի համահեղինակ-վարողների, լրագրող Դավիթ Ֆիդանյանի ձերբակալումը, AntiFake.am-ի ողջ տեխնիկայի առգրավումը նպատակ է հետապնդում դադարեցնել լրատվականի գործունեությունը:

Տեղական և միջազգային իրավապաշտպան կառույցների, լրագրողական կազմակերպությունների և դեսպանատների ուշադրությունն ենք հրավիրում ազատ խոսքի սահմանափակման նման դրսևորմանը Հայաստանում, ինչն աննախադեպ է և իրենից ներկայացնում է հանցավորության դեմ իբր պայքարի քողի ներքո՝ իշխող ուժի ընդդիմախոսներին լռեցնելու խորը և համապարփակ դրսևորում։

AntiFake.am-ի խմբագրություն»։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ