Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 10 ամիս առաջ - 20:30 12-11-2025

Փաշինյանը միգուցե Արծվաշենը վերադարձնի, բայց փոխարենը Տիգրանաշենը կտա․ հարցում

Ե՛վ Նիկոլ Փաշինյանը, և՛ ադրբեջանցի պաշտոնյաները հաստատում են, որ անկլավների հարց կա։ Փոխանակման հարց այս փուլում չի կարող լինել, որովհետև նախ պետք է անկլավները սահմանազատվեն, իսկ թե երբ կսահմանազատվեն՝ հայտնի չէ։ Շատ լավատեսներ կարծում են, թե Ադրբեջանը կարող է նախաձեռնել անկլավների սահմանազատման գործընթացը, Արծվաշենն ու զավթված տարածքները սահմանազատել ու դե յուրե հանձնել Հայաստանին նախքան 2026-ի ընտրությունները։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Հավատո՞ւմ եք, որ Նիկոլ Փաշինյանը կվերադարձնի Արծվաշենը»։

Հարցվածների մի մասը նշեց, որ ինչը տվել են արդեն հնարավոր չէ վերադարձնել,, որոշներն էլ դրական պատասխան տվեցին։

«Չգիտեմ, չեմ կարող ասել»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ինչը տվել են, հետ չեն վերցնի։ «Իհարկե ոչ, ինչը տալիս են էլ հետ չեն վերցնում»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Արծվաշենը վերադարձնելու դիմաց, Նիկոլ Փաշինյանն ինչ-որ բան պիտի տա։ «Միգուցե վերադարձնի, բայց դրա փոխարեն պետք ա Տիգրանաշենը վերադարձնի։ Նրանք իրենցն են ուզում, ինչ-որ բաներ դրա դիմաց պիտի տա»,- ասաց նա։

«Չէ, ինքը հանձնել ա, որ հետո վերադարձնի, չէ չի վերադարձնի»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ