Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 11:35 11-11-2025

Փոքր արտադրամասից մինչև կահույքի խոշոր արտադրող. Alex Home Furniture

Ավելի քան քսանամյա պատմությամբ Alex Home Furniture-ը սպառողներին է ներկայացնում բազմաֆունկցիոնալ և նորաոճ կահույք բնակարանների ամբողջական կահավորման համար։ Կահույքի արտադրությունը փակ ցիկլով է. կահույքը սկզբից մինչև վերջ ստեղծվում է ընկերության ավտոմատացված արտադրությունում:

Արտադրության գործընկերը Հայաստանի լիզինգային շուկայի առաջատար Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ էլ Alex Home Furniture-ը համալրվել է եվրոպական լավագույն սարքավորումներով և ամբողջությամբ ավտոմատացվել, ինչի արդյունքում 4 տարում ընկերությունը խնայել է տարեկան շուրջ 6000 եվրո. այսքան գումարի հումք էր վնասվում միայն տեղափոխության ընթացքում:



«Մեր ընտանեկան բիզնեսը հիմնադրվել է 2004թ.-ին` հայրիկիս կողմից։ Այն ժամանակ ընկերությունն իրենից ներկայացնում էր երեք հոգուց բաղկացած փոքրիկ արտադրամաս՝ հասարակական շենքի առաջին կիսանկուղային հարկում։ Բնականաբար չկար ավտոմատացում. սկսել էին մի քանի հաստոցով: Ամբողջ արտադրական մակարդակը, որն ունենք հիմա, ձևավորվել է Ակբա Լիզինգի մասնակցությամբ. առանց Ակբա Լիզինգի մենք կլինեինք շարքային, չավտոմատացված, պարզ արտադրություն, որն այսօրվա իրականության մեջ երկար ապագա չունի: Այն, ինչ արտադրում ենք՝ մեր կորպուսային կահույքը, առանց ավտոմատացման այլևս չի աշխատի: Մենք չէինք հասնի այնտեղ, որտեղ հիմա ենք, եթե չլիներ Ակբա Լիզինգն ու ֆինանսավորումը։ Ակբա Լիզինգը հուսալի գործընկեր է, երբևէ չեմ ունեցել անպատասխան հարց կամ չլուծված խնդիր։

Մեզ համար շատ կարևոր է երկու գործընկերների միջև պատասխանատվությունը, որը միշտ տեսել և գնահատել եմ»,- նշել է Alex Home Furniture-ի հիմնադիր Ալեքսանդր Ալեքսանդրյանը։



Առաջիկայում ընկերությունը նախատեսում է ընդլայնվել և սկսել նոր արտադրամասի կառուցումը։

Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Մանրամասն՝ տեսանյութում։



Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից