Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 8 ամիս առաջ - 09:30 09-11-2025

Շուշին հանձնվել է․ Նիկոլը կարող էր կանգնեցնել պատերազմը՝ մինչև Շուշիի կորուստը, բայց չի արել․ հարցում

Այսօր լրանում է 44-օրյա պատերազմի ավարտն ազդարարած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 5-րդ տարին։ Սակայն այսօր չկա այդ հայտարարության շահառուն՝ Արցախը․ 5 տարի անց 150,000 հայեր բռնի տեղահանվել են, այն Ադրբեջանի վերահսկողության տակ է։ Չկա Լաչինի միջանցքը, չկա նաև ՌԴ ԱԴԾ զորքերի տեղակայում Մեղրիում, որոնք, ըստ Բաքվի և Մոսկվայի տրամաբանության, պիտի ապահովեին Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի երթևեկի անվտանգությունը։

2020-ի նոյեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ իրենք արդեն գրավել են Շուշին, Հայաստանից հերքում էին դա։ Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ Շուշիի համար մարտերը շարունակվում են, սակայն այդ գիշերը ստորագրվեց եռակողմ հայտարարությունը և պատերազմը դադարեց։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ Շուշին գրավվե՞լ է, թե՞ հանձնվել։ Փաշինյանը կարո՞ղ էր պատերազմը կանգնեցնել մինչև Շուշիի կորուստը»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը նշեց, որ Շուշին հանձնվել է, որոշներն էլ ասացին, որ Նիկոլ Փաշինյանը կարող էր կանգնեցնել պատերազմը՝ մինչև Շուշիի կորուստը, բայց չի արել։

«Հանձնվել ա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Պուտինն ու դավաճան հայերն են հանձնել Շուշին։ «Հանձնվել ա։ Պուտինն ա հանձնել դավաճան հայերի հետ միասին։ Չգիտեմ, չեմ կարծում թե կարող էր մինչև Շուշիի կորուստը պատերազմը կանգնեցնել»,- նշեց նա։ Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ բազմաթիվ փաստեր կան, որ հնարավոր էր «Հանձնվել է, Նիկոլ Փաշինյանը կարող էր պատերազմը կանգեցնել, բազմաթիվ փաստեր կա, որ ապացուցում է դա »,- ասաց նա։ «Նիկոլին հարցրեք, ես իրանց փոխարեն չեմ պատրաստվում մեկնաբանություն տալ։ Հնարավորություն էղել ա, չեն օգտվել»,- պատասխանեց մեկ այլ հարցված։ Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով