Ներքին 8 ամիս առաջ - 15:52 07-11-2025

Ակբա բանկը խթանում է բիզնես արժեշղթաների զարգացումը

Սյունիքում Հայաստանի բանկերի միության կազմակերպած «Բանկերը մեկ տեղում» էքսպոյին Ակբա բանկը ներկայացրել է բանկի ֆինանսավորման ծրագրերն ու հնարավորությունները՝ ուղղված տեղի փոքր և միջին ձեռնարկություններին՝ արտադրողներին, գյուղատնտեսներին, ֆերմերներին, ինչպես նաև ֆիզիկական անձանց։
Շուրջ 30 տարի Ակբա բանկը Հայաստանի տնտեսության զարգացման առաջատարներից է, մասնաճյուղային լայն ցանցով ներկայացված է Հայաստանի ամբողջ տարածքում, այդ թվում՝ Սյունիքի 4 քաղաքներում՝ մասնակցելով երկրի համար առաջնային ու երկարաժամկետ նախագծերի իրականացմանը։

«Սա շատ լավ հարթակ է ոչ միայն բանկի, այլ նաև Սյունիքի մարզում գործունեություն ծավալող ՓՄՁ-ների համար, քանի որ լրացուցիչ հնարավորություն է ստեղծվել քննարկելու բիզնեսների զարգացման հեռանկարները։ Այս հարթակը նաև լավ հնարավորություն է բանկի, տեղի ՓՄՁ-ների և կառավարության ներկայացուցիչների միջև շփումների զարգացման համար, որովհետև մարզում ծրագրերն իրականացվում են նաև կառավարության աջակցությամբ»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

«Սյունիքում մեր բոլոր կարևոր նախաձեռնությունները կապված են արժեշղթաների և նորագույն տեխնոլոգիաների հետ։ Դա նշանակում է, որ մենք ոչ միայն ֆինանսավորում ենք բիզնեսը, այլև կառուցում ենք ընդհանուր արժեշղթա՝ տալով փորձ, ֆինանսավորում, հետո վաճառքի ուղիներ։ Նմանատիպ շատ լավ փորձեր ունենք, երբ մի արժեշղթա կառուցելու արդյունքում ստեղծվում է երկրորդը, հետո երրորդը ու այսպես շարունակ։ Եվ մարդիկ այս հաջողված փորձերը ցանկանում են ընդօրինակել և մենք նրանց սիրով օգնում ենք»,- նշել է Ակբա բանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Արսեն Մելքոնյանը։

Ակբան Հայաստանում ոչ միայն ֆինանսավորում է ՓՄՁ-ներին, այլև ձևավորում է դրա զարգացման միջավայրը՝ գիտելիքով և բանկում կուտակված լավագույն փորձով։

«2013 թվականից մինչ այսօր Ակբա բանկն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում տնտեսվարողների համար իրականացնում է անվճար բիզնես դասընթացներ։ Այս դասընթացները նախատեսված են ինչպես Ակբա բանկի հաճախորդների, այնպես էլ ոչ հաճախորդների համար»,- նշել է Ակբա բանկի ՓՄՁ և կորպորատիվ բիզնեսի տնօրեն Նորիկ Նազարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։


Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին