Ներքին 1 տարի առաջ - 12:46 06-11-2025

Խնդրում եմ՝ համազգային խանդի տեսարաններ չստեղծել, որ չինացի այլ փիլիսոփաներ եմ մեջբերում. Աննա Հակոբյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, գրել է.

«Սաներից մեկը հարցրեց.

– Կա՞ արդյոք մեն մի բառ, որը պետք է ուղեկցի մարդուն իր ողջ կյանքի ընթացքում:

Վարպետն ասաց.

– Արդյո՞ք դա չպետք է լինի «փոխադարձություն»-ը: Այն, ինչ չես ցանկանում ինքդ քեզ, մի՛ արա ուրիշների հանդեպ:

(The Text of The Analects, Chapter 15, 15.24.)

Սաներից մեկն ասաց.

– Ես չէի ցանկանա ուրիշների հանդեպ անել այն, ինչ չէի ցանկանա, որ արվեր իմ հանդեպ:

Կոնֆուցիուսը պատասխանեց.

– Օ՜, դու դեռ այդքան չես հասունացել:

(The Text of The Analects, Chapter 5, 5.12.)

Խնդրում եմ համազգային խանդի տեսարաններ չստեղծել, այն պատճառով, որ հիմա Կոնֆուցիուս կամ չինացի այլ փիլիսոփաներ եմ մեջբերում։ Դա պայմանավորված է բացառապես այս փուլի իմ ուսումնասիրությամբ։ Աստծո կամոք՝ ողջ-առողջ մնամ, ակադեմիական հաջորդ աստիճանի համար կընտրեմ արեւմտյան փիլիսոփայությունը եւ կկիսվեմ Սոկրատեսից ու Պլատոնից, Կանտից ու Հեգելից մեջբերումներով։

Դուք էլ կիսվեք, ձեր նոր իմացություններով. վստահ եմ աշխատանքից ազատ ժամանակ ինչ-որ բան կարդում եք։ Համաձայն չե՞ք. գիտելիքը երբեք շատ եւ ավելորդ չի լինում։

Ուզում եմ նաեւ հիշեցնել, որ «Կրթվելը նորաձեւ է» շարժումը սկսել եմ հենց մե՛ր մեծերին մեջբերելով, հանուն նրա՛նց պատգամի կյանքի կոչման, նրա՛նց նվիրական երազանքների կատարման եւ նրա՛նց հիշատակի հավեժացման։

Կրթվենք, որպեսզի արժանիքներով հարստանանք

Կրթվենք, որպեսզի բռնությունը փոխարինենք սիրով եւ հարգանքով

Կրթվենք, որպեսզի որակ ստանանք

Կրթվենք, որպեսզի փոխադարձության սկզբունքով ապրենք

Կրթվենք, որպեսզի կրթվելուն չընդդիմանանք»։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ