Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 19:29 05-11-2025

«Ադրբեջանի հետքերը Երևանի փողոցներում. ինչպես են հայերը կեղծել պատմությունը». AZ TV-ի տեսանյութը

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը.

«Ադրբեջանի հետքերը Երևանի փողոցներում. Ահա թե ինչպես են հայերը կեղծել պատմությունը, փաստերը բացահայտվել են»։ Այս վերնագրով տեսանյութ է հրապարակել Ադրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերությունը։

Սա արվել է Ալիևի վերջին «խաղաղասիրական» ելույթից հետո։ Այսինքն՝ հրահանգվել է նոր արշավ սկսել՝ ցույց տալով, որ Հայաստանի դեմ զավթողական հայեցակարգը ուժի մեջ է։

Իհարկե, մի կողմից կարելի է ուղղակի ապշել, թե ինչպես Արցախի դեմ պատերազմ սանձազերծած, Արցախի հայերի դեմ էթնիկ զտում իրականացրած, Հայաստանի դեմ ագրեսիա սանձազերծած, ՀՀ տարածքները օկուպացրածները այսքան անթաքույց ցույց են տալիս իրենց ծրագրերը, բայց մյուս կողմից էլ հասկանալի է՝ իրենց ՀՀ իշխանությունները մաքրում են բոլոր պատերազմական հանցագործություններից, անհարկի զուգահեռներով «նորմալ» դարձնում իրենց զավթողական պահանջները՝ առնվազն ականջի համար «ընդունելի»։

Դե իսկ ինչո՞ւ չո՛գևորվեն, չէ՞ որ ՀՀ ղեկավարը բոլոր միջազգայիններին ասում է՝ խաղաղությունը եկել է, բանակի հետ կապված էլ «ֆանտաստիկ» ռեֆորմներ են անում։ Այնպես որ, զավթողական կոնցեպտը նոր թափ է հավաքում Ադրբեջանում:

Տեսանյութը՝ այստեղ:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ