Ներքին Հարցում Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 04-11-2025

ՔՊ-ականներին ձեռնտու չէ, դրա համար Ալիևի հայտարարության մեջ սպառնալիք չեն տեսնում․ հարցում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում հայտարարել է, որ չկա Սևանա լիճ, կա Գյոյչա լիճ:

«Գիտնականներն արդեն բազմաթիվ աշխատանքներ են արել այս թեմայով, բայց անհրաժեշտ է ավելին՝ հետազոտություններ, ցուցահանդեսներ, հրապարակումներ, պատմական քարտեզներ: 20-րդ դարի սկզբին հին ռուսական կայսերական քարտեզները հստակ ցույց են տալիս, որ այսօրվա Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանուններն ադրբեջանական ծագում ունեն. չկա Սևանա լիճ, բայց կա Գյոյչա լիճը», - ասել է Ալիևը:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Նորմա՞լ է, որ Ալիևը Սևանա լիճն անվանում է Գյոյչա, բայց ՔՊ-ականները դրանում սպառնալիք չեն տեսնում»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ դա նորմալ չէ, որոշներն էլ դժվարացան որևէ պատասխան տալ։

«ՔՊ-ականնեը շատ բան չեն տեսնում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դա Ալիևի երևակայությունն է։ «Գլուխը պատին ա տալիս Ալիևը, հիվանդ մարդու երևակայություն ա»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ շատ սպառնալիքներ կան։ «Իհարկե նորմալ չի, ընդհակառակը լավ էլ սպառնալիքներ կան, ուղղակի մերոնք չեն ուզում դա բացահայտվի, կառավարությանը դա ձեռք չի տալիս»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ