Ներքին Խոսք 1 տարի առաջ - 18:15 04-11-2025

Ալիևի ասածների մեջ վտանգ չեմ տեսնում, իրենց ներքին խոսակցություններն են. Շիրակի նախկին մարզպետ

«Այն քաղաքականությունը, որն իրականացվում է մեր վարչապետի գլխավորությամբ միանշանակ իրավաչափ է և ի շահ Հայաստանի է, ի շահ մեր պետության է ու մեր ժողովրդի»,- Oragir.News-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Շիրակի նախկին մարզպետ Մուշեղ Մուրադյանը։

Շիրակի նախկին մարզպետը անդրադարձել է Ադրբեջանի նախագահի հայտարարություններին:

«Ալիևի ասածների մեջ վտանգ չեմ տեսնում, իրենց ներքին խոսակցություններն են։ Այդ խոսույթները նրանց ներքին քաղաքական կյանքի համար են, բայց էս պահին որևէ բան չկա, որ կարող է խանգարել խաղաղության օրակարգին։ Մենք տեսնում ենք, որ այսօր իսկապես ձեռք են բերել խաղաղություն։ Մենք տեսնում ենք, որ արտաքին աշխարհը կողմ է Հայաստան-Ադրբեաջան խաղաղության վերջնական հաստատմանը»,- շարունակում է Մուրադյանը։

Վերջինս անդրադարձել է նաև արդեն երկրորդ կիրակին անցկացվող «պատարագներին», ասել է. «Ես այս պահին մի քիչ վատառողջ եմ, եթե առողջությունս թույլ տա կմասնակցեմ։ Էն ինչ անհրաժեշտ է զուլալվելու համար, պետք է զուլալվի։ Բոլորս էլ գիտենք, թե տարիներ շարունակ ինչպիսին են եղել եկեցեղական բարքերը, հոգևորականի իսկակա կերպարը ինչպիսին է դարձել։ Եվ այո, այն ինչ պետք է, որ մաքրվի, ուրեմն պիտի մաքրվի»։

Մուշեղ Մուրադյանը նաև հայտնեց, որ մասնակցելու է Նիկոլ Փաշինյանի գլխավորած վեհարանն Գարեգին երկրորդից ազատելու «ազատագրական պայքարին»։

«Ես թիմի մարդ եմ և եթե իմ թիմի ղեկավարը` վարչապետը հայտարարություն է անում, բնականաբար կողմ եմ իր հայտարարություններին էլ, իր գործողություններին էլ։ Ես կիսում եմ Փաշինյանի գաղափարախոսությունը.որտեղ ինքը, այնտեղ էլ ես»,- եզրափակում է Շիրակի նախկին մարզպետ Մուշեղ Մուրադյանը։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ