Արտաքին 11 ամիս առաջ - 22:20 03-11-2025

Թրամփը նորից հայտարարել է, որ դադարեցրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը

Այս պատերազմը (Ռուսաստանի և Ուկրաինայի միջև – խմբ.) Ջո Բայդենի պատերազմն է, ոչ թե իմը։ Ես ժառանգել եմ այս հիմար պատերազմը։ Այս պատերազմը երբեք չպետք է տեղի ունենար։ Այն երբեք տեղի չէր ունենա, եթե ես նախագահ լինեի:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CBS News-ին տված հարցազրույցում։

«Այնուհետև ընտրությունները կեղծվեցին, և ձայները գողացան։ Եվ հիմա ես վերադարձել եմ և պատրաստվում եմ շտկել այդ խնդիրը։

Ես բերել եմ պատերազմների կարճ ցանկ, որոնք ես կանգնեցրել եմ. Կամբոջա և Թաիլանդ, Կոսովո և Սերբիա, Կոնգո և Ռուանդա, Պակիստան և Հնդկաստան, Իսրայել և Իրան, Եգիպտոս և Եթովպիա, Հայաստան և Ադրբեջան։ Եվ եթե մտածենք՝ նաև Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը. դա դժվար իրավիճակ է, բայց կլուծվի։

Ես կանգնեցրի ինը պատերազմից ութը»,- նշել է Թրամփը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել