Ներքին 7 ամիս առաջ - 15:10 30-10-2025

Պետք է դիմեն, որ ստանան․ զինվորների ծնողները չեն իրազեկվում, որ «բանակի փողը» կարող են վերադարձնել

Oragir.News-ը հարցում էր ուղարկել ԶԻՆԱՊԱՀ Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամին՝ խնդրելով պարզաբանել մի շարք հարցեր։ Մեր հարցերին պատասխանել է Հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոհար Աբրահամյանը։

Հարց - Պարտադիր ժամկետային զինծառայողներ ունեցող ընտանիքների անդամներին ինչպե՞ս է իրականացվում դրոշմանիշների վճարների վերադարձը և ի՞նչ ընթացակարգով:

Պատասխան
- ԶԻՆԱՊԱՀԻՆ վճարված դրոշմանիշային վճարի գումարներն ամբողջությամբ կամ մասնակիորեն վերադարձվում են դիմելու տարվան նախորդող հաշվետու տարվա եկամուտներից հաշվարկված և վճարված, ինչպես նաև ԱՁ-ի կամ նոտարի կողմից պահված և պետական բյուջե փոխանցված հետևյալ 2 դեպքերում.
Եթե քաղաքացին ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողի ծնող կամ ամուսին և/կամ զավակ է։ Ընդ որում, այս պարագայում անձը կարող է դիմել և ետ ստանալ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվելու փաստացի ամիսների համար վճարված դրոշմանիշային վճարները։
Եթե քաղաքացին զոհված զինծառայողի ծնող, ամուսին և/կամ զավակ է։ Յուրաքանչյուր տարի իրավասու քաղաքացիները կարող են դիմել բացառապես նախորդ տարվա համար հաշվարկված և վճարված դրոշմանիշային վճարների վերադաձի համար: Դրոշմանիշային վճարի գումարները վերադարձնելու դիմումը հնարավոր է ներկայացնել հետևյալ 3 եղանակներից որևէ մեկով՝

•էլեկտրոնային եղանակով՝ ԶԻՆԱՊԱՀԻ կայքի դրոշմանիշային վճարի գումարները վերադարձնելու համար նախատեսված դիմումների առցանց հարթակի միջոցով։ Անհրաժեշտ է լրացնել պահանջվող պարտադիր դաշտերը և կցել պահանջվող փաստաթղթերը՝ հետևելով ցուցումներին:
• Փոստային ծառայության միջոցով՝ ուղարկելով փաստաթղթերը ԶԻՆԱՊԱՀԻ գրասենյակ:
էլեկտրոնային փոստի միջոցով՝ կցելով դիմումի և կից փաստաթղթերի էլեկտրոնային լուսապատճենները:

Ի դեպ, 2023թ. ԶԻՆԱՊԱՀԸ պարզեցրել և ավտոմատացրել է դրոշմանիշային վճարների վերադարձի գործընթացը:
Ըստ այդմ՝ դիմումի մշակման համար անհրաժեշտ տեղեկատվության մեծ մասը ԶԻՆԱՊԱՀԸ ինքնաշխատ հարցման միջոցով ստանում է՝

Պետական Եկամուտների կոմիտեից՝ հաշվետու տարվա համար դիմումատուի վճարած դրոշմանիշային վճարի գումարների մասին, բացի ուժային կառույցում աշխատող դիմումատուների,
Պատշպանության նախարարությունից՝ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնված լինելու ժամկետների մասին,
Բնակչության պետական ռեգիստրից՝ դիմումատուին (քաղաքացուն) նույնականացնելու համար։
Ներկայացված դիմումի ամբողջականության դեպքում պահանջվող դրոշմանիշային վճարի գումարի վերադարձը կատարվում է առավելագույնը 60 օրվա ընթացքում՝ դիմողի կողմից նշած բանկին կամ բանկային թղթակցային հաշվին դրոշմանիշային վճարի գումարի փոխանցումով:

Հարց- Վերադարձի գործընթացը հնարավո՞ր է իրականացնել զորացրվելուց հետո, թե՞ միայն ծառայության մեջ գտնվելու ընթացքում:

Պատասխան
- Յուրաքանչյուր տարի հնարավոր է դիմել բացառապես նախորդ տարվա համար հաշվարկված և վճարված դրոշմանիշային վճարի համար այն ամիսների դիմաց, երբ զինծառայողը փաստացի եղել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ։

Օրինակ՝ եթե զինծառայողը եղել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ 2025թ. օգոստոսից, ապա վերջինիս ծնողը, ամուսինը կամ զավակը կարող են դիմել 2025թ. օգոստոսից դեկտեմբեր ամիսների (5 ամիս) համար հաշվարկված և վճարված դրոշմանիշային վճարի վերադարձի համար 2026թ. հունվարից:

Հարց- Գործատուներն իրավունք ունե՞ն զինվորների ծնողների աշխատավարձից դրոշմանիշների վճար գանձել: Շատ դեպքերում ծնողներն անտեղյակ են դրոշմանիշների վերադարձի մասին, չգիտեն իրենց իրավունքները, հիմնադրամի կողմից ի՞նչ է արվում իրազեկումը բարձրացնելու ուղղությամբ:

Պատասխան-
«ՀՀ պաշտմանության ժամանակ զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառած վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն՝ դրոշմանիշային վճար պարտավոր են վճարել ՀՀ հարկատու բոլոր քաղաքացիները, ԱՁ-ները, նոտարները:

Նույն օրենքի համաձայն՝ ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող կամ զոհված զինծառայողի ծնողը, ամուսինը և (կամ) զավակը իրավունք ունեն դիմելու իրենց վճարած (իրենց եկամուտներից հարկային գործակալի պահած) դրոշմանիշային վճարի գումարներն ամբողջությամբ կամ մասնակիորեն վերադարձնելու պահանջով: Այսինքն՝ դրոշմանիշային վճարի վերադարձը կամայական է.

քաղաքացին է որոշում՝ արդյոք ցանկանում է դիմել և ետ ստանալ իր կողմից վճարված դրոշմանիշային վճարը։

Ինչ վերաբերում է քաղաքացիների իրազեկվածությանը, ցանկանում ենք տեղեկացնել, որ ԶԻՆԱՊԱՀԸ յուրաքանչյուր տարվա մեկնարկին հրապարակում է դրոշմանիշային վճարների վերադարձի ընթացակարգը և կայքի, սոց.հարթակների միջոցով իրազեկում է քաղաքացիներին՝ ինչպես դիմել վերադարձի համար:

ԶԻՆԱՊԱՀԻ կայքում տեղադրված է դրոշմանիշային վճարի վերադարձերի վերաբերյալ «Հաճախ տրվող հարցեր»-ի բաժին, որտեղ անդրադարձ է կատարված քաղաքացիների կողմից հնչեցվող հարցերին: Բոլոր հեռուստաեթերներում, հարցազրույցներում, ինչպես նաև շահառուների հետ հանդիպումների ժամանակ ներկայացվում է դրոշմանիշային վճարի վերադարձի հնարավորությունը:

2025թ. միայն ԶԻՆԱՊԱՀԸ ստացել է դրոշմանիշային վճարի վերադարձի շուրջ 8,400 դիմում, որից վերադարձ է կատարել 7,500-ին: Մյուսները մշակման փուլում են կամ դիմում փաթեթներն ամբողջական չեն:

Ի դեպ, տարեցտարի ավելանում է դիմողների քանակը՝ 2022թ. 4,985–ից հասնելով 7,500 իրականացված վերադարձերի 2025թ. հոկտեմբերի դրությամբ։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»