Ազգային ժողովը կդիմի Սահմանադրական դատարան՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանի, Աննա Գրիգորյանի, Արմեն Ռուստամյանի, Սեյրան Օհանյանի, Էլինար Վարդանյանի, Արծվիկ Մինասյանի, Արգիշտի Գևորգյանի, Գեղամ Մանուկյանի, Քրիստինե Վարդանյանի, Աղվան Վարդանյանի, Աննա Գրիգորյանի, Ագնեսա Խամոյանը, Անդրանիկ Թևանյանի, Աշոտ Սիմոնյանի, Արմեն Չարչյանի, Ասպրամ Կրպեյանի, Արմենուհի Կյուրեղյանի, Թադևոս Ավետիսյանի, Արթուր Սարգսյանի, Արթուր Խաչատրյանի, Արեգնազ Մանուկյանի, Գեղամ Նազարյանի, Զեմֆիրա Միրզոևայի լիազորությունները դադարեցնելու հարցով։ Այդ հարցը հունվարի 13-ին կքննարկվի Աժ խորհրդի նիստում, որից հետո էլ պարզ կդառնա մնացյալ գործողությունները։
Հասկանալու համար «Հայաստան» դաշինքի տրամադրվածությունը իրենց պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին հարցին, զրուցեցինք նրանցից մի քանիսի հետ։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղան Մանուկյանն ասաց. «Դիմում են՝ թող դիմեն, գիտեք՝ երկրում ավելի կարևոր հարցեր ունենք»,- չցանկանալով այլ մեկնաբանություններտալ։
ԱԺ «Հայաստան» դաշինքի մեկ այլ պատգամավոր էլ ասաց. «Հունվարի 13-ին կկայանա ԱԺ խորհրդի նիստ, որտեղ կքննարկվի այդ հարցը, որից հետո արդեն մնացածը պարզ կլինի։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե սպասելի՞ էր արդյոք մեզ համար, թե ոչ, դա արդեն երկրորդական հարց է, այս իշխանությունից ամեն ինչ էլ սպասելի է», իսկ նույն դաշինքի պատգամավոր Ասպրամ Կրպեյանն էլ առհասարակ չցանկացավ մեկնաբանել։