Մամուլ 10 ամիս առաջ - 08:28 28-10-2025

Գեներալիտետը դեմ է, բայց ռիսկ չի անում բարձրաձայնել․ Հրապարակ

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ «ՔՊ-ի նախընտրական, պոպուլիստական նախագիծը՝ շարքային զինծառայության ժամկետը 2-ից 1.5 տարվա կրճատելու վերաբերյալ, բուռն քննարկվում է Զինված ուժերի գլխավոր շտաբում։
Մեր տեղեկություններով, ԳՇ մեծամասնությունը կատեգորիկ դեմ է զինված ուժերի կրճատմանը։

Չնայած իշխանությունը հայտարարում է, թե քաղաքական որոշում է կայացրել, եւ պատերազմ էլ չի լինելու, ուստի սահմանների անվտանգության խնդրին նախկին չափանիշներով պետք չէ մոտենալ, սակայն փորձառու զինվորականներն այս փաստարկն անհիմն են համարում եւ կարծում են, որ խաղաղություն կարելի է հաստատել միայն ուժով, համարում են, որ նախագծի տակ հաշվարկ չկա։

Սակայն իշխանությունն անդրդվելի է` մասնագետների տեսակետներն արհամարհվում են, քանի որ հիմա ամեն ինչ ծառայեցվում է նախընտրական շահերին: Իսկ գեներալիտետը ռիսկ չի անում բարձրաձայն ընդդիմանալ»։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել