Արտաքին 8 ամիս առաջ - 10:19 24-10-2025

Անօդաչուի հարձակում Կրասնոգորսկում. հինգ մարդ է տուժել, այդ թվում՝ մեկ երեխա

Կրասնոգորսկում (Մոսկվայի մարզ) անօդաչուի հարձակման հետևանքով հինգ մարդ է տուժել, այդ թվում՝ մեկ երեխա։ Այս մասին Telegram–ում հայտնել է ՌԴ Մոսկվայի մարզի մարզպետ Անդրեյ Վորոբյովը։

«Մոտ երկու ժամ առաջ անօդաչուի հարձակման հետևանքով Կրասնոգորսկի Տիեզերագնացների բուլվարում բնակելի շենք է վնասվել։ Անօդաչուն մտել է 14-րդ հարկի բնակարան։ Հինգ մարդ է վնասվածքներ ստացել, այդ թվում՝ մեկ երեխա։ Չորսն արագ տեղափոխվել են հիվանդանոցներ, որտեղ նրանք անհրաժեշտ բուժօգնություն են ստանում», - գրել է Վորոբյովը։

Մարզպետի տվյալներով՝ երեք մեծահասակի տեղափոխել են Կրասնոգորսկի թիվ 1 քաղաքային հիվանդանոց, երեխային՝ Ռոշալ կենտրոն։ Մեծահասակները գանգուղեղային վնասվածքներ, կոտրվածքներ և բեկորային վնասվածքներ են ստացել, երեխայի մոտ նկատվել է ծնկի հոդախախտ և սրունքի թեթև վնասվածքներ։
Տեղում են քաղաքային շրջանի ղեկավարը, ինչպես նաև բոլոր արտակարգ ծառայությունների աշխատակիցները, այդ թվում՝ ԱԻՆ–ը և իրավապահ մարմինները։
Մարզպետը վստահեցրել է, որ տուժածներին և նրանց ընտանիքներին կցուցաբերվի անհրաժեշտ ողջ աջակցությունը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել