Արտաքին 1 տարի առաջ - 20:24 23-10-2025

Էրդողանը կհանդիպի PKK-ի առաջնորդի հետ բանակցող պատվիրակության հետ

Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ բանակցություններ վարող «Իմրալըի պատվիրակությունը» նախատեսում է հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Այս մասին հայտարարում է Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) խորհրդարանական խմբակցության ղեկավար Գյուլիստան Քըլըչ Քօչյիղիթը:

Վերջինս այդպիսի հայտարարությամբ հանդես է եկել «İlke TV»-ում հեռարձակվող ծրագրի շրջանակներում:

«Կարող է շատ ավելի ճիշտ լինել, որ այդ մասին հայտարարի թե՛ Իմրալըի պատվիրակությունը, թե՛ գուցե նաև պարոն նախագահի մամուլի ծառայությունը»,- հավելել է նա:

Ermenihaber

Նշենք, որ հանդիպման կայանալու պարագայում այն լինելու է Էրդողանի և այդ պատվիրակության 3-րդ հանդիպումը. Առաջին հանդիպումը տեղի էր ուենցել ապրիլի 10-ին, իսկ երկրորդը՝ հուլիսի 7-ին:

Ամենից շատ դիտված

20:06 2000 կմ՝ հանուն անպատասխան սիրո․ հնդիկ բլոգերի տուն հասած տղամարդուն ծեծելով սպանել են
12:16 Արարատի մարզում 57-ամյա տղամարդու տնից հափշտակել են 155 հազար եվրո գումար
22:03 ՆԳՆ-ին ուղղված դիմումով պահանջել եմ անձնագրիս մեջ ծննդավայրս չնշել Ադրբեջան․ Արտակ Բեգլարյան
14:58 Թալինում պարեկներն ու 2 երիտասարդ տղաները «Nissan»-ում բռնկված կրակից փրկել են ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին
22:28 Հորմուզի նեղուցի բացումը հնարավոր է միայն Իրանի պահանջների կատարման դեպքում․Արաղչի
19:54 Գների աճի դեմ ցույցերը Ֆրանսիայում ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով
10:21 ՀԷՑ-ը ստոլբեն լավ գնով չէր առել, մենք կխլենք այն Ադրբեջանի և Թուրքիայի համակարգին կապելու համար. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին
21:35 Լևոն Աբրահամյանն ընտրվել է Նկարիչների միության նախագահ
22:59 Իրանում վարչակարգի հիմնարար փոփոխություն է տեղի ունեցել․ Թրամփ
20:34 TRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի․ Նիկոլ Փաշինյան