Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:34 12-10-2022

Բանակցող Նիկոլ Փաշինյանի ու տգետ, լակոտ դեսպանների մնալու դեպքում ունենալու ենք այս ողբերգական վիճակը․ Ն․ Զոհրաբյան

«Ադրբեջանի կատարած ռազմական հանցագործությունները թե՛ 44-օրյա պատերազմի ժամանակ, և թե՛ հիմա էնպես աղաղակող էին՝ մարդկանց գանգամաշկը հանել, կանանց մասնատել, բռնաբարել, անարգել, ռազմագերիների դիակներն անարգել, որ մեր պատվիրակության անդամները ԵԽԽՎ-ում պետք է հացադուլի նստեին, ոչ թե ամեն մեկն իր ծոցագրպանում նախապես գրած ելույթը տաներ կա՛մ կարդար, կա՛մ որ հերթը չհասներ, ինչպես ընթացակարգն է, հանձներ ԵԽԽՎ քարտուղարություն»։ Oragir.news-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց ԵԽԽՎ-ում Հայաստանի նախկին մի քանի պատվիրակությունների անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընթացքում հայկական պատվիրակության կատարած աշխատանքին։

«Գիտե՞ք, այդ ելույթները որևէ մեկին որևէ բան չեն տալիս։ Դրանք ո՛չ հերոսություն են, ո՛չ էլ հարցի լուծում։ Որքան հասկացա, մեր պատվիրակության մի մասն էլ չի կարողացել ելույթ ունենալ ժամանակի առումով, և դրանք ընդամենը տեղադրվել են ԵԽԽՎ կայքում։ Այդ ելույթներն ինձ համար առ ոչինչ են, եթե մեր պատվիրակությունն, աշխատելով եվրոպացի պատգամավորների հետ, չի կարողացել հասնել նրան, որ Ադրբեջանի հանդեպ կոնկրետ գոնե որևէ պատժամիջոց կիրառվի։ Այսինքն՝ Ադրբեջանի պատվիրակությունը, օրինակ, 1 տարի զրկվի ԵԽԽՎ-ում ելույթ ունենալու հնարավորությունից, ինչը պարբերաբար, և հիմա էլ, կիրառվում է Ռուսաստանի հանդեպ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

«Մեր երկրում խորհրդարանական դիվանագիտությունը զրոյական է,- հայտարարեց Զոհրաբյանը։

Իր խոսքով՝ անցած օրերին տեղի ունեցած իրադարձություններն իրենք իրենց մասին աղաղակում էին։ Պետք էր ընդամենը մի փոքր ավելի ջանք գործադրել՝ որևէ արդյունքի հասնելու համար, ինչն, ըստ նրա, բավարար չափով չի կատարվել։

«Զրո։ Չկա, մենք խորհրդարանական դիվանագիտություն չունենք։ Դա վերաբերում է ո՛չ միայն իշխանական, այլև ընդդիմադիր պատգամավորներին։ Այն դաժանությունը, որով գնդակահարել են մեր զինվորներին, այն կտտանքներն ու անարգանքը, որոնց ենթարկել են հայ կին ազատամարտիկներին ու զինվորներին, բավարար էր, որպեսզի ԵԽԽՎ-ն Ադրբեջանի հանդեպ կոնկրետ պատժամիջոցներ կիրառեր՝ սանկցիաների տեսքով»,- համոզված է նա։

Զորհաբյանը Ստրասբուրգում հայկական պատվիրակության հնչեցրած հայտարարություններն անվանեց «ինքնախաբերություն»՝ դրանք բնորոշելով որպես հայաստանյան «ականջը շոյելու» միջոց։ Այնինչ, ըստ նրա, հատկապես այս չընդհատվող պատերազմի պայմաններում պետք էր լարել բոլոր ուժերն, ու շատ ավելի վճռական քայլեր կատարվեին։

«Նույնիսկ համեմատելու չէ նախորդ բոլոր խորհրդարանների միջազգային դիվանագիտությունը՝ այս զրոյական պրոֆեսիոնալիզմ ունեցող խորհրդարանի հետ։ Միջազգային կառույցների լիագումար նիստում կամերաների առաջ տեքստ կարդալն աշխատանքի միայն 1% -ն է։ Մյուս 99%-ը կուլիսային քրտնաջան աշխատանքներն են՝ առանձին պատգամավորների հետ՝ տարբեր սանկցիաներ, տարբեր բանաձևեր ստանալու համար։ Այսինքն՝ նույնիսկ ծիծաղելի է, այս «պրոֆնիգոդնի» խորհրդարանին, ի դեպ՝ ընդդիմությունն էլ ներառյալ, համեմատել նախորդ 4 գումարումների խորհրդարանների հետ։ Որևէ խորհրդարան, ժողովրդական դիվանագիտության առումով, այսքան անգործունակ, թույլ ու անկարող չի եղել»,-ասաց նա։

Այդուհանդերձ, Զոհրաբյանն ուշադրություն է հրավիրում նաև «մետաղադրամի մյուս կողմին»։ Համոզմունք է հայտնում․ հավաքական Արևմուտքն այս պահին կախում ունի Ադրբեջանից։ Այս դեպքում, ըստ նրա, մարդասիրությունն ու ռազմական հանցագործներին պատժելու կարևորությունը դառնում են երկրորդական։

«Իրենք հիմա «նստած են» Ադրբեջանի գազ կոչվող «թմրադեղի» վրա, և, քանի որ Ռուսաստանի հետ պատերազմի մեջ են ու ռուսական գազ այլևս չեն կարող ստանալ, ԵՄ առաջին դեմքերը հայտարարում են, որ, իհարկե, իրենք Ադրբեջանի հանդեպ որևէ սանկցիա կիրառել չեն կարող և չեն անելու։ Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ հավաքական Արևմուտքի համար մարդու իրավունքը ստորադասվել է իրենց էներգետիկ կախվածությանն Ադրբեջանից։ Մենք տեսնում ենք, որ հավաքական Արևմուտքի համար խոշտանգված, բռնաբարված, քառատված հայ կին ու տղամարդ զինվորը ստորադասվել է իրենց գազօջախի ջերմությանը։ Սրանք են եվրոպական երկակի ստանդարտները»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։

Ըստ նրա՝ միջազգային հարթակներում հաջողության հասնելու համար առաջնային խնդիր է բանակցողին փոխելու անհրաժեշտությունը։

«Քանի դեռ Հայաստանի անունից բանակցում է Նիկոլ Փաշինյանը, քանի դեռ ԵՄ լոկոմոտիվ երկրներում դեսպանների մակարդակով ներկայացված են տգետ լակոտներ, որոնց միակ «բոնուսն» այն է, որ Գյումրիից քայլել են Երևան, որոնք ոչինչ չեն հասկանում դիվանագիտությունից, մենք ունենալու ենք այս ողբերգական վիճակը»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը։

Ամենից շատ դիտված

13:11 Երևանում՝ տան հյուրասենյակում, հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. shamshyan.com
17:30 Չնայած Բագրատ Սրբազանը շարժվել չէր կարողանում, համաձայնեց մկրտության արարողությունն անցկացնել․ բացառիկ պատմություն
08:52 Տավուշցի ոստիկանները չեն ենթարկվել հրամաններին
21:49 Տավուշով չեն ավարտվելու զիջումները․ սա սպառնալիք է մեր պետականությանը. քահանա
20:48 Երևանում բախվել են թիվ 18 և թիվ 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր. shamshyan.com
17:45 Գլխիդ դուխով-ը ջնջի, գրի՝ դեբիլ. Պարույր Հայրիկյան
16:15 Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնը վերածել են հագուստի խանութի
13:00 Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը՝ դավաճանությո՞ւն․ դատախազության պատասխանը
22:41 Աղերսում եմ ձեզ, չթուլանաք․ Շուշան Պետրոսյան
07:12 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. Ժողովուրդ