Ներքին 1 տարի առաջ - 12:27 19-10-2025

Սևանա լճում հայտնաբերվել են ապօրինի խեցգետնորսիչներ և ձկնորսական ցանցեր

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության «Սևան» ազգային պարկ» տեղամասի աշխատակիցները Սևանա լճում՝ Հայրավանքին հարող տարածքում, հայտնաբերել են 224 հատ ապօրինի խեցգետնորսիչ և 42 հատ ձկնորսական ցանց։

Այս մասին հայտնում է ՇՄՆ էկոպարեկային ծառայությունը։

Դեպքի փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, իսկ 64 հատ խեցգետին բաց է թողնվել լիճ։

ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N865-Ն որոշմամբ սահմանված են Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները, ժամկետները և կազմակերպման պայմանները։ Ըստ այդ որոշման՝ 2025 թվականի համար Սևանա լճում խեցգետնի արդյունագործական որս չի թույլատրվում, իսկ սիգի որսն իրականացվում է լճի ամբողջ տարածքում՝ ափից առնվազն 500 մետր հեռավորության վրա:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ