Արտաքին 7 ամիս առաջ - 09:30 19-10-2025

Սարկոզին իր պատիժը կկրի մենախցում

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, որը դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման՝ 2007 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ Լիբիայի կողմից ֆինանսավորվելու մեղադրանքով, իր պատիժը կկրի Սանտե բանտի մենախցում:

Ըստ ՏԱՍՍ-ի՝ այս մասին հաղորդում է BFMTV-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։

Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ բանտը գտնվում է Փարիզում և ունի հատուկ անվտանգության միջոցառումներ պահանջող կալանավորների համար նախատեսված բաժին։

Սարկոզին հոկտեմբերի 21-ին կտեղափոխվի մենախուց՝ իր տարիքի (70) և բարձր հեղինակության պատճառով։