Ներքին 9 ամիս առաջ - 18:41 18-10-2025

ՔՊ-ի պարտությունը պետք է լինի անվերապահ. Նարեկ Կարապետյան

Մենք գտնվում ենք Հայաստանի «Ազատության» հրապարակում. ինչո՞ւ ենք այսօր այստեղ կազմակերպել մեր հավաքը: Ազատության հրապարակում սկիզբ են առել մեր պատմության շատ կարևոր շարժումներ: Առաջին՝ այստեղ է սկսվել Ղարաբաղյան շարժումը, երկրորդը՝ այստեղ է սկսվել Հայաստանի անկախության շարժումը և երկու շարժումները մեր հայրերը հասցրել էին դեպի հաղթանակ: Այսօր «Մեր ձևով» շարժումը սկսում է Հայաստանի վատ շրջանի ավարտի շարժումը և վերակառուցման շարժումը: Այս մասին հանրահավաքի ժամանակ ասաց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:

Նա ներկայացրեց, թե ինչպես կարող են հասնել խաղաղ իշխանափոխության, ՔՊ-ին երկրորդ անգամ դարձնելով ընդդիմություն:

«Մենք պետք է բոլորս պատրաստ լինենեք և աշխատենք, գնանք դեպի ընտրություններ: Մենք տեսնում ենք, որ հայ ժողովուրդն ունի հնարավորություն արդար ընտրություններով, լավ աշխատանքով իշխանությունից հեռացնել այս խմբակին: Շատերը կասեն՝ ինչպե՞ս ենք հեռացնելու, եթե նա ունի պետական ռեսուրսներ: Ես կարող եմ ասել՝ հաղթանակը պետք է լինի այնպես, որ ստիպողաբար ընտրած մարդկանց ձայները վերջնական արդյունքի վրա տարբերություն չտան, այսինքն՝ ՔՊ-ի պարտությունը լինի անվերապահելի»,-նշեց նա:
Կարապետյանը հորդորեց բոլոր ներկաներին խոսել շրջապատի հետ, ներկայացնել ճշմարտությունը հարևաններին, բարեկամներին:

«Եվս մեկ անգամ խոսենք, շփվենք, իրազեկենք: Դա է այն խաղաղ պայքարը, որ այստեղ գտնվող յուրաքանչյուր մարդ կարող է անել: Այս հրապարակում է իշխանափոխության ոգին նետված, այս հրապարակն է որոշելու իշխանափոխություն կլինի՞, թե՞ ոչ»,-հավելեց «Մեր ձևով» շարժման համակարգողը:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ