Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 10 ամիս առաջ - 18:00 17-10-2025

Կարեն Կարապետյանի վերադարձին սպասում եմ, բայց դա տեղի չի ունենա․ հարցում

Մամուլում լուրեր են տարածվում, որ հնարավոր է՝ Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը վերադառնա ակտիվ քաղաքականություն Հայաստանում։

Ըստ շրջանառվող լուրերի՝ իշխանությունն ամենից շատ վախ ունի, որ Սամվել Կարապետյանի կողմից ստեղծված ուժի վարչապետի թեկնածուն կլինի Կարեն Կարապետյանը։

Կարեն Կարապետյանի թեկնածությունն անխոցելի է նաև նրա վարկանիշի և թալանի թեմաների հետ առնչություն չունենալու իմաստով։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի վերադարձին սպասո՞ւմ եք»։

Հարցվածների մի մասը բացասական պատասխան տվեց, որոշներն էլ ասացին՝ կցանկանային, որ Կարեն Կարապետյանը վերադառնար։

«Ոչ։ Ես Նիկոլին եմ սպասում, ամենալավ, ամենախելացի, ամենագիտուն ու բարի մարդը»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ բոլորից զզվել է։
«Ոչ մեկի վերադարձին էլ չեմ սպասում, որովհետև զզված եմ բոլորից»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ հզոր երկրներում ինչպես որոշեն, այդպես էլ կլինի։
«Սպասում եմ, բայց չեմ կարծում, որ դա կլինի, քանի այսօրվա իշխանություննորը կան ոչ մի վերադարձ չի լինի, երկրորդն էլ դա իրենցից կախված չի, ով վերևներում, հզոր երկրներում կորոշի, երբ կորոշի, այդ ժամանակ էլ վերադարձ կլինի»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին