Մամուլ 3 տարի առաջ - 08:13 09-05-2023

ՔՊ-ում սպասում են Փաշինյանի վերադարձին. անտեղյակ են. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի Հանրապետության լինելիության հարցն է քննարկում Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում, Մոսկվայում եւ, գուցե, նաեւ Բրյուսելում, սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շարունակում է մնալ պասիվ դիտորդ: ԱԺ իշխանական 71 պատգամավորների գերակշիռ մեծամասնությունը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, խորը անտեղյակության մեջ է:

1-2 հոգի են որոշակի տեղեկության տիրապետում, թե Նիկոլ Փաշինյանն ինչեր է քննարկում Հայաստանի Հանրապետության մասին: Արցախի Հանրապետության հարցը վաղուց փակված է ՔՊ-ականների համար: ՔՊ-ում հույս ունեն, որ Փաշինյանը Մոսկվայից վերադառնալուց հետո կհանդիպի իրենց եւ կլուսավորի՝ ինչ է կատարվում: Բանն այն է, որ ՔՊ-ում վաշինգտոնյան բանակցություններից հետո դեռ չեն էլ հասցրել հանդիպել Փաշինյանի հետ, չեն քննարկել արդյունքները, տեղյակ չեն՝ մի քանի օր շարունակ ինչ են բանակցել ԱՄՆ-ում Միրզոյանը եւ Բայրամովը, միայն ԱԺ հարցուպատասխանի ժամանակ են որոշ կցկտուր բաներ լսել Փաշինյանի կողմից:

Արեւմտյան մամուլը գրում է, որ մայիսի 14-ին նոր բանակցություն է սպասվում արդեն Փաշինյանի ու Ալիեւի մասնակցությամբ, այս անգամ էլ՝ Բրյուսելում: Հիմա ՔՊ-ում շունչները պահած սպասում են Փաշինյանին, որը մայիսի 9-ին անցկացվելիք՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար մեկնել է Մոսկվա: Փաշինյանի վերադարձից հետո՝ մինչ նրա՝ Բրյուսել մեկնելը, ՔՊ-ականները կհավաքվեն, որպեսզի Փաշինյանից տեղեկանան վաշինգտոնյան բանակցությունների մասին եւ հասկանան՝ ինչ օրակարգով է նա մեկնում Բրյուսել՝ Ալիեւի հետ հանդիպման:

Մի բան հստակ է. ՔՊ-ականները վախեցած են եւ միայն թաքուն հույս են փայփայում, որ Փաշինյանը հերթական անգամ նոր փաստաթուղթ չի ստորագրի ինքնագլուխ, որի տակից հետո ամբողջ խմբակցությունով չեն կարողանա դուրս գալ»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին