Հռոմը սպասում է հայ թագավորի վերադարձին. Մխիթարյանը՝ որպես հաղթաթուղթ
copy image url

Հռոմը սպասում է հայ թագավորի վերադարձին. Մխիթարյանը՝ որպես հաղթաթուղթ

Սպորտ 3 տարի առաջ - 16:14 13-05-2022
«Ռոմա». ֆուտբոլային ակումբ՝ սրտառուչ պատմությամբ, անդավաճան կայսր Ֆրանչեսկո Տոտտիով, գլադիատոր Դանիելե դե Ռոսիով, սակայն... առանց եվրոպական տիտղոսի։

70 հազարից ավելի հանդիսականներ տեղավորող «Ստադիո Օլիմպիկո» մարզադաշտը պատմական բազում պահեր է ապրել, բայց հռոմեական «գայլերը» վերջին անգամ տիտղոս նվաճել են 2008 թվականին։ Այդ տարի «Ռոմայի» ֆուտբոլիստները գլխավերևում են պահել Իտալիայի Գավաթը։

Եկել է պատմությունը վերաիմաստավորելու, ակումբի տարեգրությունում լրջագույն հետք թողնելու ժամանակը։ Էքսցենտրիկ Ժոզե Մոուրինյոն Ա սերիայում «Ինտերի» դոմինանտությունից տարիներ անց չհաջողեց, քանի որ «Ռոման» զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը, սակայն արեց մեկ այլ կարևորագույն քայլ՝ թիմին առաջնորդելով դեպի Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ։ Եւ այդ փաստը միգուցե չլիներ, եթե «Ռոմայում» «տոն չտար» Հենրիխ Մխիթարյանը։ Այժմ հռոմեական ակումբը եվրագավաթային խաղարկության ամենավերջին փուլում է և հոլանդական «Ֆեյենորդի» հետ վիճարկելու է ԿԼ-ի անդրանիկ գավաթը. սա էլ ավելի պատմական երանգ է հաղորդում իրողությանը։

«Ռոման» Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունը սկսել է որակավորման 1-ին փուլից, որտեղ իտալական թիմն ուժեղ գտնվեց թուրքական «Տրաբզոնսփորից», որի դեմ էլ հայ ֆուտբոլիստը գոլային փոխանցման հեղինակ դարձավ։ Հենոն հետագայում արդյունավետ փոխանցում կատարեց նաև քառորդ եզրափակչում՝ նորվեգական «Բուդյո-Գլիմտի» դեմ խաղում, իսկ կիսաեզրափակչում, որտեղ մրցակիցն անգլիական «Լեսթերն» էր, հայ ֆուտբոլիստը ցավալի վնասվածք ստացավ և այժմ գտնվում է ապաքինման փուլում։

Մայիսի 12-ից Մխիթարյանը վերսկսել է անհատական մարզումները։ Հույս կա, որ կիսապաշտպանը մոտակա օրերին կմիանա ընդհանուր խմբի մարզումներին։ Եզրափակչում Հենրիխի դերը հերթական անգամ կարևորել է գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն.

«Մխիթարյանի հետ մենք 3 տիտղոս ենք նվաճել «Մանչեսթեր Յունայթեդում»։ Հենրիխի հետ հիանալի մրցաշրջան անցկացրինք, որից հետո ամեն ինչ մեր ծրագրածով չընթացավ»,- մարզչի խոսքերն է մեջբերել «Sky Sports»-ը։

Ուշագրավ հոդված է հրապարակել նաև իտալական «Corriere dello Sport»-ը՝ նշելով, որ Մխիթարյանը 2 կարևոր անելիք ունի։ Առաջիկայում թիմին օգնելն է Տիրանայում կայանալիք եզրափակչում, որից հետո երկարաձգել պայմանագիրը «Ռոմայի» հետ։ Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստի և հռոմեական ակումբի միջև գործող համաձայնագիրն ավարտվում է հուլիսի 1-ին։ Ըստ աղբյուրի՝ «Ռոմայի» ղեկավարությունը եզրափակչից հետո 2 տարվա պայմանագիր է առաջարկելու թիմի 77 համարին։

Անժխտելի է, որ «Ռոմայի» ղեկավարությունը, մարզչական շտաբը, երկրպագուները մեծ հույսեր են կապում իրենց սիրելիի՝ հարձակվողական ֆուտբոլի նվիրյալ և գրագետ խաղով աչքի ընկնող Հենրիխ Մխիթարյանի հետ։

Հավելենք, որ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության եզրափակիչը կայանալու է մայիսի 25-ին։

Ամենից շատ դիտված

20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
23:58 Մի՛ զարմացեք, որ շնորհավորում են հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը
12:41 Տղամարդը գրեթե 2 օր պահել է ընկերուհուն մեքենայի մեջ և ծեծի ենթարկել. Lenta
23:03 Վախենամ՝ վաղը Հայաստանի ղեկավարը շնորհավորի Ադրբեջանին Արցախի գրավման առթիվ
23:29 Եկեղեցու սպասավորին քննադատելը չի նշանակում եկեղեցուն դեմ լինել. «Նոր Հայաստան` նոր հայրապետ» շարժման անդամ
21:45 Չուլանը Փաշինյանի գլխի մեջ է. ի՞նչ վիճակում են Շիրակի եկեղեցիները
22:19 Գարեգին Երկրորդի «կուսակրոնությունն» ու Արմեն Սարգսյանի քաղաքացիությունը. Հակոբ Բադալյան
21:12 Սա խայտառակություն է. վերջ տվեք Գյումրիում հանդեսներ կազմակերպելուն. Նաիրա Գրիգորյան
15:23 Մարդիկ շատ լավն են, մշակույթը՝ ևս. Իրանի ադրբեջանցիները Երևանում մասնակցում են գինու փառատոնին