Ներքին 10 ամիս առաջ - 17:35 17-10-2025

Ես գործողություններում բավականին վստահ եմ․ Հովհաննես Խուդոյանը՝ ՔՊ-ի կողմից հնարավոր ճնշումների մասին

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի կալանավորմամբ ճնշումների նոր փուլ է սկսվում, ՔՊ-ական իշխանություններն այս քայլով, հավանաբար, փորձում ենվախի մթնոլորտ ստեղծել նաև փաստաբանական համայնքում։

Փաստաբան, իրավապաշտպան Հովհաննես Խուդոյանն Oragir.News-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Ալեքսանդր Կոչուբաևի կալանավորման հարցին՝ չցանկացավ մեկնաբանել գործընկերոջ գործողությունները, միայն նշեց, որ նրա ձերբակալման գործողությունները ոչ միայն ապօրինի են, այլև ոչ իրավաչափ։

«Ակնհայտ ապօրինի գործողություններ են կիրառվել, ինչպես նաև ակնհայտ ապօրինի հոդված է դրված։ Հոդվածն էլ կիրառված է, որ կալանքի տանելու հնարավորություն լինի։ Բայց այդ մասով այլ հոդված էլ կա, որը կալանավորում չի ենթադրում»,- ասաց փաստաբանը։

Ինչ վերաբերում է ԱԱԾ-ականների կողմից Կոչուբաևին իր մեքենայից բռնի կերպով հանելուն, նրա նկատմամբ բիրտ ուժ կիրառելուն, Խուդոյանը կարծիք հայտնեց, որ դա ցուցադրական շոու էր։

«Ցուցադրական գործողություններ էին հատկապես փաստաբանի հանդեպ։ Կարող էին զանգել, հրավիրել բաժին, հարցաքննել, նոր մեղադրանք առաջադրել նշված գործողություններով, ոչ թե ցուցադրական շոու անել»։

Հարցին՝ մտավախություն չունի՞, որ իր հանդեպ նույնկերպ կվարվեն, քանի որ իշխանությունների հասցեին առաջին կոշտ քննադատներից մեկն ինքն է, Հովհաննես Խուդոյանն ասաց․

«Նման ենթադրություններ կարող են լինել, բայց ես գործողություններում բավականին վստահ եմ, դրանից առաջ անցնող չեմ։ Հիմա թե դրանք հակառակ մեկնաբանություն կարող է ունենան, արդեն իրենց խնդիրն է»։

Հիշեցնենք՝ որ փաստաբան Կոչուբաևը ձերբակալվել է նախօրեին։ Նա մեղադրվում է ֆեյսբուքում գրառման համար:

Քննչական կոմիտեից հայտնել են, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում Կոչուբաևի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ):

Նշենք, որ ՀՀ ՄԻՊ-ը ևս անդրադարձել է Կոչուբաևի կալանավորման փաստին՝ հայտարարելով, որ անթույլատրելի է խոսքի համար անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ իրականացնել։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում