Ներքին Հարցում Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 16-10-2025

Նիկոլն ասելու բա՞ն ա․ հուսով եմ՝ իրեն երբեք չեմ տեսնի հեծանվի վրա․ հարցում

Նիկոլ Փաշինյանը վերսկսել ու շարունակում է իր հեծանվամարաթոնը։ Նախօրեին նա սոցցանցերի իր էջերում հերթական տեսանյութն է հարապարակել, որտեղ դարձյալ հեծանիվ է վարել և դժգոհել է խցանումերից։ «Երևանյան խցանումը չի խնայում անգամ հեծանվորդներիս։ Ստիպված էի տեղ-տեղ մայթով երթևեկել՝ Բաղրամյան 26-ի միջոցառումից չուշանալու համար»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Եթե Նիկոլ Փաշինյանին տեսնեիք հեծանիվ քշելիս, ի՞նչ կասեիք»։

Հարցվածների մի մասը նշեց, որ ոչինչ չէր ասի Նիկոլ Փաշինյանին, որոշերն էլ ասացին, որ չեն ցանկանում տեսնել նրան։

«Բարի ճանապարհ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ոչինչ չէր ասի նրան։ «Ոչինչ չէի ասի։ Ես 15 տարի ապրել եմ եվրոպական երկրներում սենց թիթիզություն չեմ տեսել։ Էս ինչ ա, չտեսը որ տեսնում ա․ ես սենց բան չեմ տեսել»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկն էլ հույս հայտնեց, որ չի տեսնի Նիկոլ Փաշինյանին։

«Հուսով եմ, որ իրան չեմ տեսնի հեծանիվի վրա»,- ասաց նա։ «Ասելու բան ա, վապշե չէի էլ նայի»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ