Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 21:36 15-10-2025

Այն, ինչ հիմա է կատարվում, ստալինյան բռնաճնշումներից ավելի վատ է. գյումրեցի

«Նիկոլ Փաշինյանը իշխանության գալու առաջին օրից է սկսել եկեղեցու դեմ արշավը։ Միքայել Սրբազանը ի՞նչ է արել, մարդը համարձակ մտքեր է արտահայտել։ Նիկոլ Փաշինյանին ձեռնտու չեն այն մարդիկ, որոնց հետևից մարդիկ կգնան։ Սրբազաններին ձերբակալելով ուզում են վախեցնել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Ռուզան Տոնոյանը։

Նրա խոսքով` այն, ինչ հիմա է կատարվում, ստալինյան բռնաճնշումներից ավելի վատ է. «Իշխանության կռիվը մեր հավատի ու արժեքների ու խոսքի ազատության ու եկեղեցու դեմ է։ Ինչը ազգային է, մերն է իրենք ուզում են ոչնչացնել»։

Ռուզան Տոնոյանի խոսքով` եթե 37 թ. Ստալինի ձեռքով են եղել բռնաճնշումները, հիմա հայի ձեռքով է տեղի ունում, ինչը շատ ավելի վատ է։

«Հայի ձեռքով ոչնչացվում են արժեքները, բայց մեր ազգը անտարբեր է, մարդիկ չգիտեմ ինչից են վախենում։ Մարդիկ դարձել են մեկ օրվա հացող ապրող, մեկ օրվա ուրախությունով ապրող։ Սուգը հավերժ չէ, կյանքը շարունակվում է, բայց պիտի արժանապատիվ ձևով ապրենք»,- շարունակում է գյումրեցի կինը։

Ռուզան Տոնոյանն ասում է` մարդկանց պառակտեցին, իրար թշնամի սարքեցին, որ իրենց նպատակներն իրականացնեին. «Ամեն ինչ արեցին, որ էս ժողովուրդը պառակտվի, ներսից թուլացրեցին։ Չկա միասնություն, իրենք հասել են իրենց ուզածին»։

Գյումրեցի կինն ասում` շատ վատ է, բոլորիս ամոթն է, որ արդեն 3 Սրբազան է այսօր կալանավորված։

Հիշեցնենք, որ այսօր լուսադեմին ոստիկանները խուզարկություններ են իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդարանում, Արագածոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Մկրտիչ եպս․ Պռոշյանի և Արագածոտնի թեմի քահանաների ու աշխատակիցների բնակարաններում։ՔԿ-ն ձերբակալել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր