Ներքին Հարցում Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 14-10-2025

Մենակ ապուշը Սամվել Կարապետյանի մեղադրանքը կծանրացնի․ հարցում

Քննչական կոմիտեից հայտնում են, որ գործարար Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքը փոխվել է: «Մեղադրանքը փոփոխվել է և ավելացվել են Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը)»,- հայտնել են ՔԿ-ից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Դատախազության համար բավարար չէ, որ շուրջ 110 օր կալանավորված է Սամվել Կարապետյանը, պետք է նաև տնտեսական բնույթի աբսուրդային մեղադրանքով ևս հաստատվեր հիմնավոր կասկածը»:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Սամվել Կարապետյանի մեղադրանքը ծանրացրել են։ Ըստ Ձեզ՝ դա կապ ունի՞ մոտեցող ընտրությունների հետ»։

Հարցվածների մի մասը նշեց, դա կարող է կապ ունենալ ընտրությունների հետ, որոշներն էլ դժվարացան պատասխանել։

«Մենակ ապուշը կարա տենց բան անի»,- պատասխանեց քաղաքացիերից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դա միանշանակ կապված է ընտրությունների հետ։ «Կարծում եմ այո։ Ինչ վատ բաներ կատարվում ա, ընտրությունների հետ ա կապված»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ ամեն ինչ կապ ունի մոտեող ընտրությունների հետ։ «Ամեն ինչն էլ կապ ունի մոտեցող ընտրությունների հետ, ինչի ոչ մեկս չգիտենք դրա մասին։ Այս ամեն ինչը բեմականացում ա, իրանք իրանց լավ պասերով ժողովրդին վախացնում են, որ մենք չլինենք նրանք կգան, նրանք ասում են, որ մենք չինենք ավելի վատ կլինի»,- ասաց նա։

«Կարծում եմ այո»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ