Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 17:57 11-10-2025

21-րդ դարում դեռ բաց աղբավայր ունենք․ ովքեր կտուժեն Նուբարաշենի հրդեհներից

Նուբարաշենի աղբավայրում մի քանի օր տևած հրդեհները մարել են, սակայն Երևանի կենտրոնում նկատվում է օդի աղտոտվածության առավել բարձր մակարդակ։ Ըստ տվիչներից ստացված տվյալների՝ արժեքը կազմում է 105 և գտնվում է անառողջ՝ զգայուն խմբերի համար վտանգավոր միջակայքում։
Շնչառական խնդիրներով անձանց շրջանում այն կարող է ունենալ բացասական ազդեցություն, ուստի նրանց խորհուրդ է տրվում սահմանափակել դրսում գտնվելու ժամանակը։ Խորհուրդ չի տրվում դրսում զբաղվել սպորտով։

Այս մասին հայտարարում է Երևանի քաղաքապետարանը՝ միակ լուծում առաջարկելով մարդկանց դրսում չլինել։ Սակայն այն բացասական հետևանքների մասին, որոնք կարող են ազդել մարդկանց առողջության վրա, քաղաքապետարանը չի խոսում։

Այս թեմայի շուրջ Oragir.news-ը զրուցեց «Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության համանախագահ Ծաղիկ Վարդանյանի հետ, ով նշեց, որ ՀՀ-ում միջավայրային գործոնները գտնվում են բավականին վատթար վիճակում՝ ունենալով ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի ազդեցություն մարդու և հանրության առողջության վրա։

«Դրանցից մեկը շնչվող օդի բաղադրությունն է։ Երևան քաղաքում ունենք խնդիր՝ օդի աղտոտվածության, որը նորմայից մինչև չորս անգամ ավել է։ Սակայն այս պահին մենք առավել վատ վիճակում ենք գտնվում․ հրդեհվում է Նուբարաշենի աղբավայրը՝ բաց աղբավայր։ Տեղեկատվական տեխնոլոգիաներից խոսող կառավարության քթի տակ, բառի բուն իմաստով, այրվում է բաց աղբավայր։ Ոչ մի զարգացած, կիսազարգացած կամ զարգացող երկրում նման իրավիճակ մայրաքաղաքում չեք գտնի, ինչպիսին մեր մոտ է։

Հիմա ի՞նչ է ստացվել․ աղբավայրը վառվում է, տարբեր մետաղներ և վնասակար գազեր են բարձրանում օդ։ Այրվող նյութերի պարունակությունն առաջին հերթին ազդում է շնչառական համակարգի վրա։ Չմոռանանք, որ մենք անցել ենք COVID-19-ի փուլը 2020-22 թթ․-ին, և ըստ միջազգային ուսումնասիրությունների՝ միջին հաշվով մոտ 10 %-ը՝ COVID-ով հիվանդացած անձանցից, ունեցել են թոքային խնդիրներ։ Մնացորդային երևույթները պահպանվել են՝ թոքերի, բրոնխների հյուսվածքների սկլերոզի և նեղացման ձևով։ Սա շատ լուրջ և վտանգավոր հիվանդություն է։
Այս իրավիճակը հատկապես բացասական ազդեցություն է ունենալու խրոնիկ թոքային հիվանդներ ունեցողների, հետCOVIDյան բարդություններով մարդկանց վրա։ Այն սրացնելու և խորացնելու է առկա ախտաբանական գործընթացները։

Առաջինը՝ շնչառական համակարգն է տուժում։ Երկրորդ՝ երեխաների զարգացող օրգանիզմները։ Աղտոտված օդը բացասաբար է ազդում ոչ միայն թոքերի, այլև ստամոքսաղիքային տրակտի, երիկամային, լյարդային և սրտանոթային համակարգերի վրա։
Այս իրավիճակը ունի երկրորդային վնասակար ազդեցություն․ գուցե անմիջապես չառաջացնի ախտահարումներ, սակայն կնպաստի առկա հիվանդությունների սրացմանը և օրգանիզմում նոր հիվանդությունների ձևավորմանը»,– նշեց փորձագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
14:47 Ֆրանսիայի Բորդո քաղաքում անչափահասների համար պարետային ժամ է սահմանվել

Ձեզ գուցե հետաքրքրի