Արտաքին 5 տարի առաջ - 16:21 02-08-2021

Թուրքիայում մարդկանց փրկել են անտառային հրդեհներից՝ մակույկներով

Թուրքիայի առողջարանային Բոդրում և Մարմարիս քաղաքներում զբոսաշրջիկները ստիպված են եղել ջրի վրայով փախչել անտառային հրդեհներից: Այս մասին հայտնում է «BBC» - ն:

Կորպորացիայի հրապարակած կադրերում երևում է, թե ինչպես են մարդկանց տարհանում նավակներով, երբ հրդեհն արդեն ափամերձ գոտուն էր հասնում:

«Ես երբեք նման բան չեմ տեսել: Նախկինում եղել են փոքր հրդեհներ, բայց ես երբեք նման ավերածություններ չեմ տեսել: Եվ սա ոչ միայն այստեղ է (Մարմարիսում՝ խմբ․), սա ամենուր է», - պատմել է ռեպարտաժի հերոսուհիներից մեկը:

Ինչպես հայտնում են BBC- ի լրագրողները, հրշեջները մինչ այժմ տեղայնացրել են ավելի քան 120 անտառային հրդեհ, իսկ յոթ հրդեհների դեմ պայքարը շարունակվում է:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել