Մամուլ 9 ամիս առաջ - 07:25 11-10-2025

Արման Թաթոյանի ուշացած հայտը. հարցեր առանց պատասխանների. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, որն իր պաշտոնավարման տարիներից այդքան էլ վատ հիշողություններ չի թողել, հիմա որոշել է մտնել քաղաքականություն։ Թաթոյանի նման ցանկության մասին մենք գրել էինք դեռ ամիսներ առաջ՝ նաև տեղեկացնելով, որ բանակցություններ է վարում տարբեր կուսակցությունների հետ: Բանակցությունները, կարծես, ինչ-որ արդյունք տվել են, իսկ թե ինչ ելքով, կանդրադառնանք առաջիկայում: Նա օրերս ազդարարեց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ձևավորման մասին, որը նաև առաջիկա խորհրդարանական ընտրապայքարին մասնակցելու հայտ կներկայացնի: Հասկանալի է, արդեն որպես քաղաքական ուժ (կուսակցություն, կուսակցությունների դաշինք):
Ավելին, Թաթոյանն ասել է, որ իրենք հավակնում են իշխանություն ձևավորել, իսկ ինքը հավակնում է ՀՀ վարչապետի պաշտոնին: Իհարկե, յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է զբաղվել քաղաքականությամբ, մասնակցել ընտրությունների, հավակնել հաղթանակի:
Սակայն բանն այն է, որ Հայաստանյան քաղաքական դաշտը կրկին ականատես է դառնում մի երևույթի, որը հաճախ ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ։ Նախ՝ մեր քաղաքական դաշտում հաճախ անհատական ամբիցիաները, որոնք ինքնին վատ բան չեն չափի մեջ, քաղաքական գործիչներին կտրում են իրականությունից ու իրատեսությունից: Բայց սա էլ դեռ մի կողմ: Հայաստանյան քաղաքական դաշտի համար ամենացավոտ խնդիրներից մեկը մնում է ուշացածության սինդրոմը: Եվ այս դեպքում էլ ամենակարևոր հարցը մնում է նույնը՝ ինչո՞ւ հենց հիմա։ Թաթոյանը տարիներ շարունակ խուսափում էր քաղաքական հայտարարություններից, իրեն մաքսիմալ հեռու էր պահում ընդդիմադիր հարթակներից. խուսափում էր նույնիսկ իր՝ քաղաքական դաշտ մտնելու մասին տեղեկությունների մասին հարցերին ուղիղ պատասխան տալուց։ Եվ ահա, նրա այս ակտիվությունը համընկավ երկրի ներսում ուժեղացող նոր ընտրական ցիկլի սպասումների հետ։ Բնական է, որ հասարակության շրջանում հարց է առաջանում՝ սա գաղափարակա՞ն ընտրություն է, թե՞, ավելի շուտ, իրավիճակային շանսի օգտագործում։
Թաթոյանը հիմա ներկայանում է «հասարակական պահանջով», սակայն չի պարզաբանում, թե ովքեր են կազմում իր թիմը, ինչ փորձ ունեն նրանք, ովքեր են իր թիկունքում և ինչ իրական ծրագրեր են առաջարկելու։ Առանց հստակ թիմի և քաղաքական պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամության՝ բոլոր հավակնություններն ու հայտարարությունները մնում են ընդհանուր բնույթի կարգախոսների մակարդակին։ Ամենախնդրահարույցն այն է, որ Թաթոյանը փորձում է պահպանել «անկախ» գործչի իմիջը, բայց քաղաքական դաշտ մուտք գործելիս այդ պատրանքը փլվում է։ Հասարակությունը իրավունք ունի իմանալու, թե ում հետ է նա պատրաստվում կառուցել իր ծրագիրը։ Այս ամենը հիշեցնում է ոչ թե այլընտրանքային ուժի կամ գործչի հայտ, այլ ուշացած մուտք քաղաքական լաբիրինթոս, որտեղ դիրքերն արդեն վաղուց զբաղված են։

Ամենից շատ դիտված

12:47 Նայելով ամուսնուդ՝ հասկանում եմ պատկերացումներդ. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ իրեն լկտի չոբան անվանած հետևորդին
14:32 Ռուսաստանը երկրորդ զանգվածային հարվածն է հասցրել Կիևին. կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
12:27 Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը, սակայն պայքարը շարունակվում է
14:07 Իմ կին, իմ սեր. Ալեքսանդր Բաբասյանը հրապարակել է ամուսնությունից հետո կնոջ հետ համատեղ լուսանկար
12:19 Այսօր քո առաջին ծնունդն է առանց քո սիրո․ Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումը՝ մայրիկի ծննդյան առիթով
14:53 Այսօր ծեծեց, վաղը կսիրի. ընտանեկան բռնության հանդեպ հանդուրժողականությունը նպաստում է քրեական ենթամշակույթի տարածմանը
13:35 ՔՊ-ն խախտո՞ւմ է օրենքը․ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը Գյումրիի ավագանու անդամ է
16:19 Ինձ մեկ է, թե ով է «Հայփոստի» տնօրենը, բայց ես պահանջում եմ բացատրություններ, թե ինչու՞ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա
15:46 Ամուսնանալուց հետո շատ դժվար է, հիմա կհուզվեմ. Ռոզա Դավթյանի խոստովանությունը
13:24 Մենք երջանիկ ենք. Գևորգ Գրիգորյանի նոր սիրելին արձագանքել է իրենց հասցեին հնչող քննադատություններին