Ներքին Հարցում Տեսանյութ 1 տարի առաջ - 16:00 10-10-2025

Արման Թաթոյանը խելացի, հայրենասեր մարդ ա, լավ վարչապետ կլինի․ հարցում՝ Ալավերդիում

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը մուտք է գործում քաղաքականություն։ Թաթոյանը նախօրեին հայտնեց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության մեկնարկի և 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։

«Մենք ինքնուրույն քաղաքական նախաձեռնություն ենք։ Աշխատում ենք խնդիրներ լուծելու ուղղությամբ, ձգտում ենք ձևավորել կառավարություն, իսկ ես հավակնում եմ Հայաստանի վարչապետի պաշտոնին»,- ասել է նա: Արման Թաթոյանի քաղաքական թիմում է նաև Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման առաջին փուլում Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Անանյանը։

Oragir.News-ն այսօր շրջել է Ալավերդու փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը քաղաքականություն է մտնում։ Նրան վարչապետի պաշտոնում տեսնո՞ւմ եք»։

Հարցվածների մեծ մասը հարցին դրական պատասխանեց՝ համոզմունք հայնտելով, որ Թաթոյանը լավ վարչապետ կլինի։

«Երևի թե այո՛։ Հիմա համոզված եմ, որ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իրանց ամեն կարծիք փոխել են»,- ասաց քաղաքացիներից մեկը։

«Լավ մարդ ա, կարա էլի»,- նշեց մեկ այլ քաղաքացի։

«Խի չենք տեսնում, շատ լավ ա»,- ասաց մի ուրիշ քաղաքացի։

«Հավանում եմ, շատ լավ տղայա՝ խելացի, գրագետ։ Հենց իրեն էլ ընտրելու եմ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Որոշ քաղաքացիներ էլ նշեցին, որ Թաթոյանին վարչապետի պաշտոնում չեն տեսնում։

«Ո՛չ, որովհետև ինքը Քոչարյանի մարդն ա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Քաղաքացիներից էլ ոմանք պատասխանեցին, որ իրենց համար կարևորը խաղաղությունն է՝ անկախ նրանից, թե ով կդառնա վարչապետ։

«Մենակ երկիրը խաղաղ լինի, ով ուզում ա՝ ընտրվի»,- ասաց անցորդներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում