Իսրայելի ռազմական գործողության պատճառով Գազայի հատվածում շուրջ 42 հազար մարդ է հաշմանդամ դարձել։
Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։
«ԱՀԿ-ի վերջին տվյալներով՝ Գազայի հատվածում շարունակվող հակամարտության հետևանքով գրեթե 42 000 մարդ ճակատագրական վնասվածքներ է ստացել։ Յուրաքանչյուր չորրորդը երեխա է: 2023 թվականի հոկտեմբերից ի վեր վնասվածք է ստացել 167,376 մարդ, որոնցից մեկ քառորդի դեպքում այդ վնասվածքները ճակատագրական են եղել։ Անդամահատվել են ավելի քան 5000 մարդու վերջույթներ»,- հայտնել է կազմակերպությունը։
Զեկույցում շեշտվում է, որ շատերը բարդ վնասվածքներ են ստացել դեմքի շրջանում, և նրանք ենթակա են տարհանման:
«Նոր վիրավորների քանակի և բժշկական օգնության կարիքների աճի պատճառով առողջապահական համակարգը գտնվում է փլուզման եզրին։ Գազայի 36 հիվանդանոցներից միայն 14-ն է մասամբ գործում։ Մինչպատերազմական ժամանակահատվածում գոյություն ունեցած վերականգնողական կենտրոններից շարունակում է աշխատել շուրջ մեկ երրորդը, որոնցից մի քանիսը փակման եզրին են», - նշել են ԱՀԿ-ում: