Ուղիղ եթեր
Ավելին 8 ամիս առաջ - 22:12 02-10-2025

Ստաֆիլոկոկային վարակի պատճառով զբոսաշրջիկը անդամահատման վտանգի է ենթարկվել

Ռուսաստանից մի կին՝ Էվելինա անունով, մեկնել էր Մայամի հանգստի համար, երբ երրորդ օրը նրա ոտքի վրա հայտնվել է փոքրիկ բշտիկ։ Կինը դիպել էր դրան, ապա շարունակել զբոսնել ու լողալ, արդյունքում ոտքը այտուցվել է։

Սկզբում կլինիկայում նրան խորհուրդ են տվել ընդունել հակաբիոտիկներ, սակայն մեկ օր անց ոտքը չափազանց շատ է այտուցվել, մաշկը սևացել, Էվելինան չէր կարողանում անգամ քայլել։

Շտապօգնության բժիշկների թիմը պարզել է, որ նա ենթարկվել է ստաֆիլոկոկային վարակի, որը ճիշտ չբուժելու դեպքում կարող էր հանգեցնել անդամահատման։

Հակաբիոտիկների օգնությամբ բժիշկները հաջողությամբ կանգնեցրել են նեկրոզը։ Զբոսաշրջիկին հիվանդանոցում ներկայացվել է նաև մեծ հաշիվ՝ մեկ օրվա համար մոտ 15,000 ԱՄՆ դոլար, սակայն նա ապահովագրված էր, ինչը օգնել է վճարել ծախսերը։