Արտաքին 5 տարի առաջ - 19:19 30-10-2021

Պատվաստված զբոսաշրջիկը Տոնգայի Թագավորություն է տարել COVID-19-ի առաջին դեպքը

Պոլինեզիայի Տոնգա կղզի նահանգում գրանցվել է COVID-19 վարակի առաջին դեպքը համաճարակի սկզբից ի վեր։

Տեղական Matangi Tonga թերթի տվյալներով՝ կորոնավիրուսը հայտնաբերվել է Նոր Զելանդիայից ինքնաթիռով թագավորություն ժամանած ուղևորի մոտ։ Հայտնի է, որ այս անձը նախկինում պատվաստված է եղել։ Նա Pfizer BioNTech-ի առաջին դեղաչափը ստացել էր սեպտեմբերի վերջին, երկրորդը՝ հոկտեմբերի կեսերին։

«Մենք ուրախ ենք, որ նա պատվաստված է,- ասել է Տոնգայի առողջապահության նախարար Սիալե Ակաուոլան,- թեև նա վարակված է, համենայն դեպս հիվանդութոյւնը ծանր ընթացք չի ունենա։

Թե ինչ շտամով է վարակվել զբոսաշրջիկը, դեռ հայտնի չէ։ Տոնգայի իշխանությունները հայտնել են, որ իրենք այս պահին չեն կարող միանշանակ հաստատել, որ դա Delta-ն է: Միևնույն ժամանակ տեղի բնակչությանը կոչ է արվել պատրաստ լինել միջադեպի հետ կապված հնարավոր արգելափակումների ներդրմանը։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն