Ըստ էության 1 տարի առաջ - 21:30 29-09-2025

Ըստ էության․ Փաշինյանը 2026-ին Ալիևի և Էրդողանի ֆինանսական աջակցությունն է ակնկալում․ Ալբերտ Բազեյան

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք «Հայոց աշխարհազոր» ռազմաքաղաքական միավորման ղեկավար, պահեստազորի գնդապետ Ալբերտ Բազեյանին։

Նրա հետ խոսել ենք Նիկոլ Փաշինյանի հերթական սկանդալային գրառման, իշխանության կողմից ռազմական բյուջեն 15%-ով կրճատելու, զինվորական ծառայության ժամկետի կրճատման կառավարության մտադրության, նոյեմբորի 1-ից սահմանահատման կնիքների վրայից Արարատ լեռան պատկերը հանելու, Էրդողանի և իր միջև վստահության մակարդակի աճելու Փաշինյանի հայտարարության, 4-րդ հանրապետության հռչակման, իմպիչմենտի և մի շարք այլ հարցերի շուրջ։

Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանի բանակի զինծառայողները ծառայել են Արցախում, որը ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններում չի գտնվել, Բազեյանը նշեց, որ դրանով Նիկոլ Փաշինյանը հաճոյանում է Թուրքիային և Ադրբեջանին։

«Նիկոլ Փաշինյանը հաճոյանում է Ալիևին և Էրդողանին, ակնկալելով՝ ֆինանսական և քաղաքական աջակցություն 26-ի ընտրություններին»,- ասաց նա։

Խոսելով «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած իմպիչմենտի գործընթացի մասին, Բազեյանը շեշտեց, որ չի միացել դրան։ «Դա անիրատեսական է։ Իմպիչմենտի փորձ անողները ևս մեկ անգամ հիասթափեցնելու են ժողովրդին»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում

Ձեզ գուցե հետաքրքրի